Փոքրիկ օլիգարխները կամ որքան կարողություն ունեն «մուրացկանները»

Մայրս ոչ մեծ մթերային խանութի համասեփականատեր է, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում:

Ամեն առավոտ ձեռքից բռնած՝ դրա դռների մոտ բերում են ծեր տատիկի:

Նա ամբողջ օրը կանգնում է խանութի դիմաց և մուրացկանություն է անում:

Մայրս գթասիրտ է՝ նրա համար թխվածքաբլիթ կգնի, մթերքներ կտանի:

Ինչպես հավանաբար արդեն հասցրել եք գուշակել, նրանք ընկերացել են:

Պարզվել է՝ տատիկը բոլորովին աղքատ չէ:

Նա 3 բնակարան ունի, երկուսը վարձով է տալիս, երրորդում ինքն է ապրում որդու, հարսի և 3 թոռների հետ:

Տատիկը շատ է հպարտանում, որ այդ 3 անշարժ գույքն է գնել փողով, որը նրան տալիս են փողոցում:

Պարզվել է, որ որդին տվյալ պահին չի աշխատում, իսկ տատիկը պահում է իր ամբողջ մեծ ընտանիքը, վերջերս նրանք նույնիսկ նոր արտասահմանյան ավտոմեքենա են գնել:

Պարզվել է՝ այս պատմությունը բացառություն չէ: Մի քանի շաբաթ առաջ մայրս ծանոթացել է ևս մեկ կնոջ հետ, որը 35 տարեկանի տեսք ունի:

Նա մորս պատմել է, որ իր ամուսինը ձրիակեր է, ինքն էլ դատվածություն ունի թմրանյութերի տարածման համար:

Բնականաբար, այդպիսի կենսագրությամբ նորմալ աշխատանքի չեն ընդունում, ստիպված է լինում մուրացկանություն անել:

Նրա խոսքով այդպիսի «փողոցային» աշխատանքի մեկ տարում ինքը գումար է կուտակել Մոսկվայում բնակարանի համար: