Քադիրովը ներկա է գտնվել Նուրմագոմեդովի հոր հուղարկավորությանը (տեսանյութ)

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ներկա է գտնվել ՌԴ վաստակավոր մարզիչ Աբդուլմանափ Նուրմագոմեդովի հուղարկավորությանը: Արարողությունից տեսանյութ է գրապարակվել News095-ի ինստագրամյան էջում:

Նշվում է, որ Չեչնիայի ղեկավարը ցավակցություն է հայտնել մարզիչի հարազատներին և մտերիմներին: Խաբիբն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Քադիրովին՝ հորը հարգելու և արարողությանը ներկա լինելու համար:

Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Խառը մարտարվեստների բացարձակ առաջնության չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը մահացել է հուլիսի 3-ին Մոսկվայում: Վերջինս կյանքից հեռացել է կյանքի 58-րդ տարում կորոնավիրուսային վարակով պայմանավորված բարդացումների պատճառով: