Քաղաքացին սպառնում է երեխային ցած նետել՝ փորձելով խոչընդոտել ապօրինի կառույցի քանդմանը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Նախորդ գրառմամբ տեղեկացրեցի Կիեւյան 1-ում ապօրինի պատշգամբի ապամոնտաժման մասին:

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ որ նույն ժամանակ ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին’ սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:  

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։ ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց», — ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։  

Հուսով եմ, այս ահազանգի հետքով նաեւ իրավապահները կգնան: