«Քայլ ձիով». Հայաստանում կարող է լինել անկանխատեսելի սցենար

Հայաստանում ստեղծվել է անկանխատեսելի և անորոշ քաղաքական իրավիճակ: Հասարակությունը մերժում է Փաշինյանին, բայց նաև մերժում է փողոց դուրս եկած 17 քաղաքական ուժերին:

Մարդիկ պահանջում են նոր դեմքեր, ովքեր ոչ մի կապ չեն ունենա նախկին և գործող իշխանության հետ: Նման դեմքեր վերջին տարիներին քաղաքականպես ակտիվ ուժերի և անհատների մեջ չկան: Յուրաքանչյուրը ինչ-որ կապ ունեցել է բոլոր իշխանությունների հետ:

Այս իրավիճակում, երբ հասարակությունը տոտալ անվստահություն է հայտնում ողջ քաղաքական էլիտային, կարող է լինել քաղաքական անկանխատեսելի սցենար:

Նախկին և ներկա իշխանությունները ունեն մեկ առավելություն: Նրանց գործողությունները և քաղաքականությունը կանխատեսելելի և հայտնի է հասարակությանը:

Այս իրավիճակում սակայն անորոշությունից կարող է օգտվել որևէ միավորում, թիմ, խումբ կամ ցանկացած այլ մարդկանց համախումբ, որը կարող է ունենալ սեփական և անկանխատեսելի ծրագրերը, որոնց իրականացումը կարող է և՛ դառնալ Հայաստանի վերելքի և՛ վերջնական կործանման միջոց:

Դեռևս նման ուժերը լռում են, քանի որ չեն ցանկանում իրենց ասոցացնել փողոց դուրս եկած ընդդիմադիրների հետ, սակայն շախմատային լեզվով ասած «քայլ ձիով» կոմբինացիան դառնում է ավելի մոտ և սպասելի:

Հասարակությունը խիստ հուզական է և հեշտ է տրվում մանիպուլյացիաներին, ըստ այդմ մի քանի արդյունավետ քաղաքական տեխնոլոգիաները կարող են տրամպլին դառնալ նոր ուժերի համար:

Այլ հարց է, թե ինչ նպատակով կառաջանան այդ ուժերը: