Քարվաճառի բնակիչները գերեզմաններից հանել տարել են իրենց ազգականներին, որպեսզի ազերին չպղծի․ (լուսանկարներ)

Համացանցում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են մարդիկ գերեզմաններից հանում և տանում իրենց ազգկաններին Արցախի այն տարածքներից, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։

Քարվաճառի գերեզմանների լուսանկարներից մեկը իր թելեգրամյան օգտահաշվում հրապարակել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը և կից գրել է․ «Հայի գերեզման Քարվաճառում։ Թշնամու պղծմանը չթողնելու համար բնակիչներն ստիպված են եղել առանց համապատասխան պետական աջակցության ինքնագործ կերպով արտաշիրիմում իրականացնել»։

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հակոբյանը ևս հրապարակել է լուսանկարներ և կից գրել․ «Մեկ գրչի հարվածով, առանց մարտերի, հանձնված հողից մարդիկ հանել իրենց հետ տարել են ննջեցյալներին…Դուք ի վիճակի՞ եք ապրել սրանով»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին ադրբեջանա–թուրքական տանդեմը պատերազմ սանձազերծեց Արցախում։ 44 օր տևած պատերազմն ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությամբ, որի արդյունքում Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։

1

2

3

4

5