Քիմ Քարդաշյանը կոչ է արել զսպել Ադրբեջանին (լուսանկար)

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող լարված իրադարձություններին և ադրբեջանական ագրեսիային։ 

Twitter-ի իր էջում նա նա գրառում է կատարել՝ քննադատելով ադրբեջանական ագրեսորի պահվածքը՝ առավել ևս համավարակի համաշխարհային պայքարի այս օրերին։

«Չնայած շարունակվող գլոբալ համաճարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչն ու չսանձազերծված հարձակում գործել Հայաստանի Հանրապետության վրա։

Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,- գրել է Քիմն ու հիշեցրել, որ որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը։

Օրինագիծը թույլ կտա զսպել Կոնգրեսին, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանին ռազմական այնպիսի օգնություն տրամադրել, որը կարող է օգտագործվել Հայաստանի կամ Արցախի դեմ։