Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում ուտել հետևյալ մթերքները

Եթե ցանկանում եք հանգիստ քուն ունենալ, ապա ձեզ խորհուրդ ենք տալիս խուսափել քնելուց առաջ ուտել.
Խոզի ապխտած մսով չիզբուրգեր

Թեև սա կարող է ձեր ամենասիրելի ուտեստներից մեկը լինել, սակայն խոզի ապխտած մսով չիզբուրգերը ազդում է ձեր քնի վրա: Առհասարակ, այդ սնունդը վնասակար է առողջությանը, քանի որ չիզբուրգերում պարունակվող ճարպը ստամոքսում թթու է առաջացնում, ինչն էլ իր հերթին անցնում է կերակրափողին, այրոց առաջացնում, և բնականաբար, քունը խանգարվում է:
Ալկոհոլ

Ինչպես հայտնի է, ալկոհոլը արագ է վերափոխվում օրգանիզմում, այդ իսկ պատճառով քնից առաջ մի քանի բաժակ ալկոհոլ խմելու դեպքում դուք գիշերը կարթնանաք: Բացի այդ՝ ալկոհոլը նաև նպաստում է ավելի ակտիվ խռմփոցին:
Մուգ շոկոլադ

Չնայած մուգ շոկոլադը համարվում է օգտակար, սակայն պետք է հիշել, որ այն իր մեջ կոֆեին է պարունակում:
Քարրի համեմունք

Այս համեմունքը և, առհասարակ, կծու համեմունքները կարող են ազդել քնի վրա, քանի որ դրանք առաջացնում են այրոց և տհաճ զգացողություն:
Միս (պրոտեին)

Սա վերաբերում է նաև հավի մսին:
Պրոտեինի ցանկացած տեսակ կարող է ծանր լինել մեր մարսողական համակարգի համար, որը, իմիջիայլոց, քնած ժամանակ պետք է 50%-ով դանդաղեցնի իր աշխատանքը, հետևաբար, քնելու փոխարեն մեր օրգանիզմը կենտրոնանում է մարսողության վրա:


Իսկ ի՞նչը կօգնի մեզ լավ քնել
Բալը,


Կաթը,


Բանանը,


Քաղցր կարտոֆիլը: