Քրտնքի տհաճ հոտը շատ բան է պատմում մարդու հիվանդությունների մասին. ահա թե ինչ հատկություններ ունի այն

Բոլոր մարդիկ քրտնում են. դա մեր օրգանիզմում կատարվող բնական երևույթներից է : Քրտնքի բաղադրություն է կախված դրա հոտը, հենց այդ պատճառով էլ ըստ քրտնքի հոտի հնարավոր է պարզել՝ մարդն ինչ հիվանդություններ ունի :

Քրտինքը դուրս է մղվում քրտնագեղձերից և անհրաժեշտ է օրգանիզմի ջերմակայունության համար : Դւորս գալով այն սառեցնում օրգանիզմը : Քրտնքի հետ միասին օրգանիզմից դուրս են գալիս թունավոր նյութերը, անգամ դեղերն ու թույները : Քրտնագեղձերի աշխատանքի կարգավորման համար պատասխանատու է նյարդային համակարգը :

Մեր մաշկի վրա կան ջերմային ռեցեպտորներ, որոնք արձագանքում են շոգին, տաք սննդին, բարձր ջերմաստիճանին : Ջերմային ռեցեպտորները ուղեղին ազդանշան են տալիս, որոնք հասնում են նաև նյարդային մանրաթելերին, որոնք էլ պատասխանատու են գեղձերում քրտնքի արտադրության համար :

Կարող է զարմանալի թվալ, սակայն քրտնքի 98%-ը կազմում է ջուրը. այն օրգանական աղերի և նյութերի ջրային լուծույթ է : Բացի ջրից՝ քրտնքի բաղադրության մեջ կան նաև ազոտական նյութեր, ամինաթթուներ, ճարպաթթուների միացություններ, խոլեստերին և ամոնիակ : Քրտնքում հանքային և օրգանական միացությունների քանակը կախված է սննդից ու առողջությունից :

Քրտնագեղձերը երկու տեսակի են լինում՝ արտազատական և ներզատական : Արտազատական գեղձերը գտնվում են մաշկի մակերևույթին՝ ձեռնաթաթերին, ոտնաթաթերին, դեմքին, թևատակերում : Ամենաշատ քանակությամբ քրտանգեղձեր առկա են մարդու ձեռնաթաթերի մեջ :

Ներզատական քրտնագեղձեր կան պտուկների, ներքին սեռական օրգանների հատվածներում : Դրանք զբաղեցնում են մարդու մարմնի մակերեսի 10-40%-ը :

Մարմնի տարբեր հատվածներում առաջացող քրտնքի հոտերը տարբերվում են, քանի որ յուրաքանչյուրն ունի իր բաղադրությունը : Օրինակ՝ ուսերի հատվածում առաջացող քրտինքն ավելի շատ աղեր է պարունակում, թևատակերի քրտնքի pH-ը մոտ է չեզոքի :

Ինչպես նշվեց՝ քրտնքի հոտից կարելի է հասկանալ, թե ինչ հիվանդությամբ է տառապում մարդը : աքարային դիաբետ ունեցող մարդկանց քրտնքի հոտը ացետոնի հոտ է հիշոցնում : Ցիստիտի, երիկամների ու լյարդի հիվանդությունների առկայության դեպքում քրտնքի հոտը նմանվում է ամոնիակի հոտի : Մարսողության խանգարման դեպքում քրտինքն ունենում է պանրի հոտ : Երբեմն դեղահաբերի ընդունման դեպքում քրտինքն այդ հաբերի հոտն է ունենում : Տուբերկոլյոզի դեպքում քրտինքը թթու երանգ է ունենում :