Օգոստոսի 15-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ կօգնի ծաղիկների լեզուն, քանզի հենց ձեր նվիրած ծաղկեփունջը կհուշի, թե ինչ զարգացումներ կարելի է սպասել հարաբերություններում։ Հետեւաբար ուշադիր եղեք եւ ճիշտ ծաղիկներ ընտրեք սիրելի էակի համար։

ՑԼԵՐ

Այսօր կհասկանաք, որ շատ հնարավորություններ եք բաց թողել սիրելիի հետ հարաբերություններն ավելի մտերմացնելու, միմյանց ավելի շատ վստահելու եւ ձեր սերն ամրապնդելու համար։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Շուտով ձեզ կընձեռվի եւս մեկ հնարավորություն, որն արդեն անպայման պետք է օգտագործեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը չի ցանկանա լրջորեն հասկանալ, թե որն է ձեր տխուր տրամադրության իրական պատճառը։ Պատրաստվեք, որ նա չի փորձելու փոխել ձեզ, հարցնել, թե ինչ է պատահել։ Նա ընդունելու է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելի անձնավորությունից վիրավորվելու հավանականությունը շատ մեծ է։ Նրա վերաբերմունքը ձեզ, ձեր հարազատներին եւ մտերիմներին անընդունելի կլինի ձեզ համար։ Սակայն մյուս կողմից՝ նա պարտավոր չէ բոլորին սիրել։ Նրան էլ կարելի է հասկանալ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ կթվա՝ այն, ինչ դուք անում եք ձեր անձնական կյանքում, սխալ է, եւ հարկավոր է այլ կերպ վարվել։ Սակայն ձեր կյանքի մոդելը փոխելուց առաջ մի մոռացեք խորհրդակցել սիրելի էակի հետ։ Չէ՞ որ դա նրան էլ է վերաբերում։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր շոփինգի օր է հայտարարված Կույսերի համար։ Սառնարանում արդեն ամեն ինչ վերջացել է, զգեստապահարանը վաղուց չի թարմացվել։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս շատ չլարվել ու նյարդայնանալ, քանզի դուք այնքան խելամիտ եք, որ ավելորդ ծախսեր չեք անի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար բժիշկ կլինեք։ Ոչ մեկն ու ոչինչ չի կարող այդքան լավ ու դրական ազդեցություն ունենալ նրա վրա, քան ձեր համբույրը։ Իսկ ձեր բարի եւ ջերմ խոսքերը դեղ ու դարման կլինեն նրա համար։ Այո, այսօր ձեզ Այբոլիտի դերում զգացեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր կզգաք, որ ձեր սիրելի էակը եզակի անձնավորություն է, եւ ասես բացառություն լինի։ Դե ինչ, կարող եք ուրախանալ եւ հպարտանալ նրանով, ինչպես նաեւ գովել ինքներդ ձեզ՝ ճիշտ ընտրության համար։ Եվ պահեք ձեր գանձը ոչ թե մեկ, այլեւ երկու ձեռքերով։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը տեւական ժամանակ մեծ ոգեւորությամբ պատմելու է մի բանի մասին, որն ընդհանրապես չի հետաքրքրելու ձեզ։ Բայց աստղերը խորհուրդ են տալիս ձեւացնել, իբրեւ թե ուշադիր լսում եք նրան՝ զրույցն «իսկապես շատ կարեւորելով»։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեզ հարմա՞ր է ապրել այն կերպարում, որը հորինել եք ձեզ համար։ Միգուցե այն ձեր սիրելի էակին դուր չի գալիս։ Աստղերը հուշում են անկեղծ զրուցել ձեր ընտրյալի հետ եւ վերջնական որոշել, թե ինչպես եք վարվելու։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր պետք է շատ ուշադիր լինեք ձեր բացասական սովորություններին (չէ՞ որ դուք շատ լավ գիտեք, թե որոնք են ձեր վատ կողմերը)։ Միայն այդ պարագայում ձեզ կհաջողվի խուսափել տհաճ միջադեպերից, եւ արտառոց ոչինչ չի պատահի։  

ՁԿՆԵՐ

Անակնկալներով լի կլինի։ Անձնական կյանքում սպասվում են անսպասելի փոփոխություններ, որոնք անհնար է բառերով նկարագրել։ Աստղերը հուշում են յուրահատուկ ձեւով պատրաստվել այսօրվան, քանզի անակնկալները կարող են լինել ինչպես հաճելի, այնպես էլ տհաճ։