Օղակն Ալիևի շուրջ սեղմվում է

1in.am-ը գրում է՝

ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ահա բե կիչների մասին իր հայտարարությունները հիմնված են հստակ տեղեկությունների վրա, որ ստացել են տարբեր պետությունների գործընկեր ծառայություններից: Նարիշկինի հայտարարության այդ հանգամանքը արժանի է ուշադրության, քանի որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը փաստացի ակնարկում է ահա բե կիչների առկայությունը ժխտող Բաքվին, որ տեղեկությունները ամենևին Ռուսաստանը չէ միայն, որ տնօրինում է:

Այլ կերպ ասած, Նարիշկինն Ալիևին ակնարկում է, որ առնվազն ստույգ տեղեկությունների հավաքագրման իմաստով արդեն իսկ առկա է Ադրբեջանում ահա բե կիչների տեղակայման դեմ ձևավորված միջազգային կոալիցիա: Այսինքն՝ առաջին քայլը, կամա թե ակամա, ուղղակի, թե պատկերավոր իմաստով, բայց արդեն կա՝ տեղեկատվության փոխանակում տարբեր երկրների հատուկ ծառայությունների միջև: Ընդ որում, Նարիշկինը խոսում է առանց կոնկրետ ռեգիոն նշելու, և այնպես, որ հստակ՝ խոսքը մեկ-երկու այլ երկրի մասին չէ, այլ ավելի շատ:

Այդպիսով, օղակն Ալիևի շուրջ սեղմվում է: Ընդ որում, Նարիշկինի խոսքում կա, թերևս, ուշադրության արժանի ևս մի շերտ: Խոսելով շատ երկրների մասին, որոնք փաստորեն տիրապետում են Ադրբեջանն ահա բեկ չանոցի վերածելու մասին ստույգ տեղեկությունների, ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը նաև փաստորեն ակնարկում է, որ Ադրբեջանի համար գործնականում անհնար է լինելու պայմանավորվել որևէ մեկի հետ լռության շուրջ, որովհետև երկրները շատ են, հետևաբար՝ կամ պետք է պայմանավորվել բոլորի հետ՝ իսկ դա, անկասկած, լինելու է շատ բարդ, կամ որևէ իմաստ չի ունենալու որևէ մեկի հետ լռության շուրջ պայմանավորվելը, քանի որ հարցն առաջ կբերեն մյուսները:

Այլ կերպ ասած, Նարիշկինն ընդամենը ակնարկում է, որ Ալիևը այլևս թակարդում է, որը թեև փակվում է շատ դանդաղ, սակայն դրանից դուրս գալն այլևս դառնում է անհնար: Եվ ավելին, դա էլ ավելի է սարսափելի դարձնում իրավիճակը, երբ ակնհայտ է դարձել դանդաղ փակվող թակարդի պայմաններում դրանից ելքի անհնարինությունը: