1 հոգի շարունակում է մնալ փլատակների տակ. ինչ իրավիճակ է պայթյունի վայրում. (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի պատճառով շենքը մասնակի փլվել է: Այսօր առավոտյան դեպքի վայր են մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախնական տվյալների համաձայն փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

ՀՀ վարչապետը դեպքի առնչությամբ նշել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։

Մանրամասները՝ տեսանյութում