10 բան, որոնք ձեզ ձանձրալի են դարձնում տղամարդու աչքում

Ներկայացնում ենք 10 բան, որոնք ձեզ ձանձրալի են դարձնում տղամարդու աչքում:

1. Նա ոչ մի նոր բան չի ուզում

Եթե տղամարդը փորձում է ձեզ նոր տեղ տանել, էքստրեմալ հետաքրքրություն փորձել, կանչում է չմուշկ քշելու՝ խոստանալով, որ կսովորեցնի, մի հրաժարվեք: Փոխադարձ ապրումները հարստացնում են: Եվ հարաբերությունների լավ սկիզբ են դնում՝ ի տարբերություն այգում զբոսնելու: Բացի դրանից՝ կարող եք ձեզ անսպասելի կողմից փորձել, տղամարդուն էլ ավելի լավ ճանաչել:

2. Նա չի լսում

Լավ ընկերուհին և ապագա կինը նա է, ով կարողանում է լսել առանց ընդհատելու՝ ուշադրություն դարձնելով տղամարդու խոսքերին:

3. Նա լուծվում է տղամարդու մեջ

Տղամարդկանց հետաքրքիր է այն կինը, ով իր դատողությունները, զբաղմունքներն ու հետաքրքրություններն ունի:

4. Նա ձյութի պես կպչում է

Ձանձրալի կինն ուզում է միայն սիրելիի հետ հանդիպել: Սակայն պետք է այնպես սիրել, որ սիրելիդ իրեն ազատ զգա:

5. Նա ամբողջ ժամանակ իր մասին է խոսում

«Իսկ ահա ես…», «Իսկ ահա ինձ մոտ…», «Իսկ իմ…»՝ ձանձրալի կնոջ բնորոշ արտահայտություններն են:

6. Նա պատմելու ոչինչ չունի

Անդադար իր մասին խոսելը սարսափելի է, բայց ավելի վատ է, երբ կինը պատմելու բան չունի: Այդ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ նա ոչնչով չի հետարքրքվում, ոչ մի տեղ չի գնում և ոչինչ չի անում: Դուք պետք է հետքրքիր գիրք լինեք, որը հետաքրքիր է իմանալ էջ առ էջ, կարդալ, ուսումնասիրել:

7. Նա պատասխանում է հարթ և նույն կերպ

Դա առավել տեսանելի է նամակագրության մեջ՝

— Բարև, գործերդ ինչպե՞ս են:
— Նորմալ:
— Հրաշալի է, ի՞նչով ես զբաղվում:
— Ոչնչով:

Այսպես քեզ գերմանացի ես զգում, իսկ նա պարտիզան է թվում…

8. Նրա մեջ ոչինչ չկա

Նայում եմ, աչք չեմ կտրում: Փորձում եմ հասկանալ՝ նա ինչ մարդ է, նա ո՛չ ձուկ է, ո՛չ միս: Ոչ մի անհատականություն՝ ո՛չ արտաքինի մեջ, ո՛չ դատողություններում, ո՛չ կյանքում, ո՛չ բնավորության մեջ:

9. Նա ամբողջովին հեռախոսի մեջ է

Նա կարող է լուրեր կարդալ, հաղորդագրություններին պատասխանել, լուսանկարներ հրապարակել «իրական կյանքից», բայց ամբողջովին սմարթֆոնի էկրանի մեջ կլինի: Դա ձանձրալի է:

10. Նա ամեն ինչի մասին բացասական ձևով է խոսում

Ամեն ինչ վատ է, կյանքը ցավ է, նա հոգնեց, գներն աճեցին, քաղաքականությունը չի ուրախացնում… Միշտ բողոքող կինը չի կարող հետաքրքիր լինել: Նա հոգում կրակ չի վառում, այլ մարում է այն: