10 հետաքրքիր փաստ, որ յուաքանչյուր ծնող պարտավոր է իմանալ երեխա ունենալուց առաջ.

Մանկությունը կյանքի ամենակարևոր մասերից մեկն է: Այն, ինչ սովորում ենք մանկության ընթացքում, մեզ կարող է կա՛մ ուժեղ դարձնել, կա՛մ լինովին ոչնչացնել: Ընտանիքը մանկուց սովորեցնում է այն, ինչ դպրոցը երբեք չի սովորեցնում: Ծնողները միակ մարդիկ են, ովքեր մեծ օրինակ են ծառայում երեխաներին: Հենց նրանք են ձևավորում մեր ապագա բնավորությունն ու խառնվածքը:

Մոռացեք բռնության մասին

Եթե այսօր երեխային բռնություն սովորեցնեք, ապա այդ բռնությունը կվերադառնա ձեզ:

Մի՛ վիճեք երեխաների ներկայությամբ

Սա մեծ ազդեցություն է ունենում նրանց հոգեկան աշխարհի վրա: 

Թույլ տվեք, որ երեխան անի այն, ինչը ինքն է ցանկանում

Երեխայի համար շատ կարևոր է, որ ծնողը հասկանա, թե ինչ է ցանկանում իրականում երեխան:

Ավելի լավ է բացատրեք, քան բարկանաք նրանց վրա

Միգուցե երեխան սխալ քայլ է արել, սակայն բարկությունը կարող է նրան ավելի հեռացնել ձեզնից:

Ժամանակի մեծ մասն անցկացրեք նրանց հետ

Մարդիկ այնքան զբաղված ու հոգնած են լինում, որ երբեմն մոռանում են ընտանիքի կարևորության մասին:

Երեխաների միջոցով ձեր երազանքները իրականություն մի՛ դարձրեք

Յուրաքանչյուր մարդ ունի իր ճակատագիրն ու կյանքը:

Սովորեցրե՛ք օրինակով

Երեխաները չեն հիշում այն, ինչ ասում եք, նրանց մոտ տպավորվում են ձեր արարքները: 

Ուշադրություն դարձրեք

Գաղտնիք չէ, որ երեխաներն աշխարհում ամենից շատ ունեն ուշադրության կարիք: Կապ չունի, թե ինչ են անում, միևնույն է, նրանք ունեն ձեր ուշադրության կարիքը:

Վստահե՛ք

Երեխային վստահելը ամենամեծ նվերն է: Նրանք դրանից շատ լավ են զգում:

Ասացեք, որ շատ եք սիրում երեխային

Համոզվեք, որ երեխան գիտի ձեր սիրո մասին: Ձեր սերը էլ ավելի կամրապնդի հարաբերությունները: