10 նշան այն մասին, որ հոգնել է Ձեր հոգին, այլ ոչ թե մարմինը. սա կարող է լուրջ հոգեբանական խնդիր լինել

Եթե մենք անտեսում ենք այն նշանները, որ մեր էներգիան գրեթե սպառվում է, դա կարող է հանգեցնել ծայրահեղ անցանկալի հետևանքների, ինչպիսիք են քրոնիկ անհանգստությունը և նույնիսկ ընկճվածությունը:

Այն, ինչ ցանկանում եք ամբողջ օրվա ընթացքում, պառկելն ու հանգստանալն է

Դուք հաճախ նստում եք հանգստանալու, ձեզ համար դժվար է առավոտյան դուրս գալ անկողնուց: 

Ամբողջ մարմնով ցավ եք զգում

Կարող եք զգալ լարվածություն, գլխապտույտ, ստամոքսի ցավ, ցածր տեսողություն և գլխացավեր, բոլորը հանկարծակի և առանց պատճառի:

Ինքներդ ձեզ հարցնում եք, թե ինչն այն չէ ձեզ հետ

Դուք ինքներդ չեք հասկանում, թե ինչ եք ցանկանում: Գիտեք միայն այն, որ ինչ-որ ծանր բան եք զգում, սակայն չեք կարողանում բացատրել: 

Հաճախ զգում եք, որ մարմինն ուղղակի ոչինչ չի ցանկանում անել: Սա փաստում է, որ ձեր հոգին իսկապես հոգնած է: 

Էմոցիաները և՛ դրական են, և՛ բացասական

Աննկարագրելի զգացմունքային եք դառնում և կարող եք հանկարծակի լացել առանց պատճառի: Արդեն սովորական են դառնում տրամադրության անկումները: 

Անդադար անհանգստություն եք զգում 
Միայնակ եք զգում նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատված եք մարդկանցով

Սկսում եք կասկածել ձեզ շրջապատող մարդկանց: 

Միանգամից զգում եք ատելություն, նախանձ կամ էլ ափսոսանք

Չնայած, որպես կանոն, դուք շատ համակրող, ներողամիտ և հոգատար անձնավորություն եք:

Ֆիզիկապես միշտ թույլ եք և ցանկացած բան ձեզ համար դժվար է թվում

Միշտ էներգիայի պակաս եք զգում, իսկ մարզասրահ գնալն այլևս հաճույք չի պատճառում:

Ապագայի նկատմամբ վախ ու անվստահություն եք զգում

Երբեմն այնքան վատ եք զգում, որ ցանկանում եք հավաքել իրերն ու գնալ մի այլ երկիր ու ամեն ինչ նորից սկսել: Այլևս հետաքրքիր չէ այն, ինչ ժամանակին ուրախություն էր պարգևում: