10 վիրավոր ունենք, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին օգտագործված զինատեսակներին:
Նրա խոսքով` Ադրբեջանն օգտագործել է իր գրեթե ամբողջ զինանոցը. բոլոր տրամաչափի հրաձգային զենքեր, տանկեր, հրետանային միջոցներ` ընդհուպ 122 տրամաչափի, ԱԹՍ-ներ:
Նա տեղեկացրեց, որ հայկական կողմը այս օրերին մոտ 10 ԱԹՍ-ներ է խոցել` սովորականից մինչև ամենաթանկարժեք:
Մենք այս օրերին մոտ 20 վիրավորներ ենք ունեցել, մի մասը վերադարձել են շարքեր: Այս պահին կա 10 վիրավոր, 5-ը թեթև մարմնական վնասվածքներով, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է: