12 ամենակարճ տևած ամուսնությունները. հոլիվուդյան աստղերը զարմացնում են

Ցավոք սրտի, այսօր ամուսնությունը երկարատև սիրո և երջանկության նշան չի համարվում: Ամուսնալուծությունների վիճակագրությունը բավականին տխուր վիճակում է, և հատկապես աստղերի շրջանում: Երևի իրենց մասնագիտությունը մեծ ազդեցություն ունի իրենց անձնական կյանքի վրա: Այո, կան այնպիսինները, ում ամուսնությունը տևել է կես տարի, կամ էլ մեկ ամիս: 

Այսպես, ահա այն աստեղրը, ովքեր ամենակարճ ամուսնությունն են ունեցել

Բրիթնի Սպիրս և Ջեյսոն Ալեքսանդր- 55 ժամ

Տեղի է ունեցել 2004 թվականին: Բրիթնին որոշել էր ամուսնանալ իր մանկության ընկերոջ հետ: Դեռ չէին հասցրելի ամուսնանալ, երբ ամբողջ աշխարհը արդեն դրա մասին էր խոսում: Իսկ 55 ժամ անց որոշեցին ամուսնալուծվել:

Դրյու Բերիմոր և Ջերեմի Թոմաս- 39 օր

1994 թվականին 19-ամյա դերասանուհին ամուսնացավ 32-ամյա տղամարդու հետ, ով այդ ժամանակ Լոս Անջելեսում ակումբի խեկավար էր: Նրանք 6 շաբաթ է, ինչ ծանոթ էին, ինչն էլ նպաստեց 39 օրյա ամուսնությանը: 

Պամելա Անդերսոն և Ռիք Սալոմոն- 60 օր

Պամելան Պամելա չէր լինի, եթե մի քանի ամուսնություն չունենար: Մալիբույի փրկչի աստղը ամուսնացավ Սալոմանի հետ, ով Փերիս Հիլթոնի աստղային վիդեոյի մեջ էր նկարահանվել, Լաս Վեգասում, 2007 թվականի հոկտեմբերին: Սակայն 60 օր անց, Պեմը ապահարզան պահանջեց՝պնդելով, որ բնավորությունները տարբեր էր:

Քիմ Քարդաշյան և քրիս Համֆրի-72 օր

Ռեալիի շոուի աստղը 2011-ին ամուսնացավ հայտնի բասկետբոլիստի հետ: Նրանց հարսանիքը գնահատվեց 10 միիլիոն դոլար: Այն շատ-շատ ճոխ լուսաբանեցին ԶԼՄ-ները, սակայն երկու ամիս անց Քիմը հայտարարեց իրենց ամուսնալուծության մասին: Այդ ժամանակ շատերը որոշեցին, որ սա Քարդաշյանների հերթական խաղերցի է: 

Լիզա-Մարի Փրեսլի և Նիքոլաս Քեյջ- 107 օր

2002 թվականի օգոստոսին զույգը ամուսնացավ Հավայան կղզիներում, սակայն այդ նույն տարվա նոյեմբերին ամուսնալուծվեցին:

Պամելա Անդերսոն և Քիդ Ռոք- 122 օր

Այս երկուսը միանում և բաժանվում էին, սակայն 2006 թվականին վերջնականապես որոշեցին ամուսնանալ: Սակայն նրանք նույնպես ամուսնալուծվեցին: 

Դրյու Բերիմոր և Թոմ Գրին-163 օր

Ինչպես Պամելան, այնպես էլ Դրյուն այս ցուցակում երկու անգամ են հայտնվել: 2011-ի հուլիսին, ամուսնացավ Գրինի հետ: Բոլորը նրանց տարօրինակ զույգ էին համարում, քանի որ ոչ ոք նրանց ամուսնությանը չէր սպասում: Սակայն պատահեց այնպես, որ նրանք էլ ամուսնալուծվեցին: 

Էլիզաբեթ Թեյլոր և Քոնրադ Նիքի Հիլթոն- 205 օր

Էլիզաբեթը 7 անգամ ամուսնացած է եղել, սակայն նրա առաջին ամուսնությունը ամենակարճն էր: Այդ ժամանակ նա ընդհամենը 18 տարեկան էր, երբ ամուսնացավ Քոնրադա Հիլթոնի հետ: Նրանց հարսանիքը նույնպես շատ ճոխ էչ, սակայն ամուսնությունը մեկ տարի էլ չտևեց, սակայն զույգը հասցրեց ճանապարհորդել Եվրոպայում:

Ջենիֆեր Լոպես և Քրիս Ջադ- 218 օր

2000-ականների սկզբին Ջեյ Լոն վարձեց պրոֆեսիոնալ պարողին, որպեսզի վերջինս նկարահանվի իր տեսահոլովակում: Սկսվեց կրքոտ սիրավեպ, որի արդյունքում նրանք ամուսնացան 2001-ին, սակայն 2002-ի սկզբին ամուսնալուծվեցին: 

Բրեդլի Կուպեր և Ջենիֆոր Էսպոսիտո-122 օր

Զույգը ամուսնացավ 2006-ի դեկտեմբերին և կես տարի անց ամուսնալուծվեցին: Դերասանի խոսքերով նրանք միասին հասկացան, որ իրար համար չեն: 

Էդի Մյորֆի և Թրեյսի Էդմոնդս- 14 օր

2008 թվականին ամուսնացան: Սակայն, արդեն մեղրամսին սկսեցին տարաձայնությունները: Մեկ շաբաթ անց զույգը գործերը դատարան տվեց: Պարզվեց, որ Բորա-Բորայում իրենց ամուսնությունը ԱՄՆ-ում պաշտոնական չի համարվում: 

Շեր և Գրեգ Ալամ- 9 օր

Հազիվ էր երգչուհին նախկին ամուսնուց բաժանվել, երբ ամուսնավաբ Ալմանի հետ: Սակայն 9 օր անց, 1975-ի հուլիսի 9-ին բաժանվեցին: