1934 թվականից ի վեր առաջին անգամ Սուրբ Սոֆիա տաճարից հնչել է մահմեդականներին նամազի հրավիրող կոչը (տեսանյութ)

Ուրբաթ երեկոյան 1934 թվականից ի վեր առաջին անգամ Սուրբ Սոֆիայի տաճարից հնչել է մահմեդականներին նամազի հրավիրող կոչը, գրում է ria.ru-ն։

Youtube-ում հրապարակված տեսագրությունում Սուրբ Սոֆիայի տաճարից հնչող ազանը՝ մզկիթի աշտարակից մահմեդական հոգևորականի կողմից հավատացյալներին արվող աղոթքի հրավերը։

Կադրերում երևում է, որ Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ հավաքվել են բազմաթիվ մահմեդական հավատացյալներ և լրագրողներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) ուրբաթ օրը չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ