20 հետաքրքիր փաստ աղջիկների մասին

1. Ոչ մի աղջիկ միայն իր համար բարդ պատրաստվող ուտեստ չի պատրաստի:

2. Աղջիկների 90%-ը գոհ չէ իր կառուցվածքից:

3. Աղջիկները երբեք չեն նախանձում իրենց հակառակորդի ինտելեկտուալ կարողություններին, նրանց համար ավելի կարևոր են արտաքին տվյալները:

4. Աղջիկները բաժանումից հետո շուրջ մեկ տարի տառապում են հիշողություններից և կապը վերականգնելու ցանկությունից:

5. Աղջիկները պատրաստ են 2 համար փոքր ջինս գնել, ինչը նիհարելու խթան կհանդիսանա նրանց համար:

6. Աղջիկները երբեք չեն կարող անտարբեր մնալ դիմահարդարման պարագաների հանդեպ, անգամ եթե նրանք չեն շպարվում, տանը միշտ տարբեր տեսակի դիմահարդարման փոշիներ ու շրթներկեր ունեն:

7. Աղջիկները շատ են սիրում գեղեցիկ կազմերով տարբեր տիպի տետրեր ու նոթատետրեր, անգամ եթե դրանք իրենց հարկավոր չեն, միևնույն է՝ կգնեն:

8. Աղջիկների մեծ մասը հեռախոսի միջից երբեք չի ջնջում իր սիրելիի ուղարկած հաղորդագրությունները

9. 10-14 տարեկանում աղջիկները միշտ սիրահարվում են նույն տղային և հանգիստ իրար ասում են այդ մասին, այդ տարիքում խանդ երևույթը դեռ ծանոթ չի նրանց:

10. Եթե կասկածում եք, որ աղջիկը Ձեզ սիրում է, հարցրեք այդ մասին նրա ընկերուհիներին, աղջիկները գաղտնիքներ պահել չգիտեն, անպայման «պատահմամբ» կասեն Ձեզ այն, ինչն ուզում եք իմանալ:

11. Զգուշացեք, երբ աղջիկը վատ տրամադրություն ունի, սկսեք խոսել նրա հետ, նա կնեղանա, չխոսեք` էլ ավելի շատ կնեղանա:

12. ԲՈԼՈՐ աղջիկները կոմպլեքսավորվում են իրենց քաշի կապակցությամբ:

13. Աղջիկները կարող են լաց լինել առանց պատճառի, հենց այնպես:

14. Աղջիկների մեծամասնությունը չի սիրում բոդիբիլդերներին:

15. Աղջիկները չեն սիրում այն տղաներին, ովքեր դաժան են վարվում կենդանիների հետ:

16. Եթե աղջիկը խնդիրներ ունի, նա դա պետք է անպայման մեկ բաժակ թեյի կամ սուրճի շուրջ քննարկի ընկերուհիների հետ, բայց անպայման ՔՆՆԱՐԿԻ:

17.  Միայն աղջիկները կարող են -25 աստիճան ջերմաստիճանին զուգագուլպայով կարճ կիսաշրջազգեստ հագնել, իսկ ամռան շոգին` հաստ շալ կապել:

18. Աղջիկների տրամադրությունը 1 շաբաթով կարող է գցել միայն այն, որ խանութում իրենց համապատասխանող չափի կոշիկը չկար:

19. Ոչ մի աղջիկ գոհ չէ իր կրծքերի չափից:

20. Աղջիկները երբեք գիշերը սառնարանին մոտ չեն գնա, և ընդհանրապես նրանք չեն հասկանում`ինչպես կարելի է գիշերվա կեսին արթնանալ և ուտել  ցանկանալ: