21-ամյա ուսանողուհին կոչ է անում կանանց և աղջիկներին չհեռացնել մարմնի մազերը

21-ամյա Լորա Ջեքսոնը ցանկանում է օգնել կանանց և աղջիկներին ընդունել և սիրել սեփական մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա՝ բնական մազածածկույթով: Դրան զուգահեռ՝ նա բարեգործական նպատակներով գումար է հավաքում: Այս ֆլեշմոբը ստացել է Januhairy անվանումը։ Դրան միացողները պետք է ողջ հունվար չհեռացնեն մարմնի մազերը:

Սկզբում Լորան մարմնի մազերը երկարացնում էր թատերական բեմականացման դերի համար, ապա նա այդպես իրեն սկսեց ավելի ինքնավստահ և համարձակ զգալ, ինչը չէին հասկանում նրա շրջապատի մարդիկ:

Ամբողջ աշխարհից կանայք միացել են այս ֆլեշմոբին: Լորան հույս ունի £1,000 գումար հավաքել Body Gossip’s կրթական ծրագրին նվիրաբերելու համար:

Այս ամենը սկսվեց, երբ Լորան նկար տեղադրեց Instagram-ում՝ ցուցադրելով իր թևատակի մազերը հետևյալ գրությամբ․ «Մի քանի շաբաթ այսպես մնալուց հետո ես սկսեցի սիրել իմ բնական մազերը: Ինձ նաև դուր է գալիս դրանք անընդհատ հեռացնելու հոգսից ազատված լինելը»:

Սա, իհարկե, բավականին մեծ քննադատությունների ալիքի արժանացավ: Շատերը Լորային չեն հասկանում, անգամ սեփական մայրը: Կինը դստերն ալարկոտ էր համարում, սակայն Լորային հաջողվեց նրան իր տեսակետը ներկայացնել, և այժմ նրա մայրը նույնպես որոշել է միանալ ֆլեշմոբին:

Լորան նշում է, որ այս նախաձեռնությունը դեմ չէ ինչ-որ մարդկանց: Նա պարզապես ցանկանում է օգնել կանանց և աղջիկներին լինել ինքնավստահ, լինել այնպիսին, ինչպիսին նրանք կան և կախված չլինել հասարակական կարծիքից: