«3 րոպեի կանոնը», որը պետք է իմանան բոլոր ծնողները.

Պարզվում է` կա շատ կարևոր մի կանոն՝ «առաջին 3 րոպեների» կանոնը։ Երբ ծնողներն ընտանիքում սկսում են կատարել այդ կանոնը, նկատում են, որ այն հարաբերությունների մեջ փոխում է դեպի լավը։

Ըստ «առաջին 3 րոպեների» կանոնի՝ երեխային միշտ պետք է դիմավորել այնպիսի սրտաբաց ուրախությամբ, ասես հանդիպում եք ընկերոջ, ում չեք տեսել շատ տարիներ։ Եվ կարևոր չէ՝ դուք խանութի՞ց եք վերադարձել, թե՞ աշխատանքից կամ գործուղումից եք եկել տուն։

Որպես կանոն, այն, ինչի մասին երեխան ուզում է ձեզ հետ խոսել, նա դա անում է հանդիպման առաջին 3 րոպեներին, և հենց դրանում է այդ ժամանակը բաց չթողնելու կարևորությունը։

Դուք միանգամից կնկատեք այն ծնողներին, որոնք ինտուիտիվ կերպով կատարում են «Առաջին 3 րոպեների» կանոնը։ Օրինակ՝ երեխային դպրոցից վերցնելով՝ նրանք միշտ կքանստում են այնպես, որ հայացքով հանդիպեն երեխաների աչքերի մակարդակին, հանդիպելիս՝ գրկախառնվում ու ասում, որ շատ են կարոտել իրեն այն ժամանակ, երբ այլ ծնողներ պարզապես երեխայի ձեռքից բռնում են, ասում՝ գնացինք՝ միևնույն ժամանակ խոսելով հեռախոսով։

Աշխատանքից տուն գալով՝ անմիջապես ուշադրությունը բևեռեք ձեր երեխայի վրա։ Խաղացեք ու վազեք երեխայի հետևից։ Դուք մի քանի րոպե ժամանակ ունեք, որ նստեք նրա կողքին, հարցուփորձ անեք, թե ինչպես անցավ օրը, ու լսեք նրան։ Ապա նոր կարող եք ընթրել ու նորություններ նայել։ Եթե դուք այդ կերպ ուշադրության չարժանացնեք երեխային, ապա նա ձեր հետևից կքայլի ողջ երեկոն՝ պահանջելով շփում, ուշադրություն ու սեր։

Կարևոր է ոչ թե ժամանակի քանակը, այլ էմոցիոնալ մտերմությունը։

Երբեմն ի սրտե զրույցի մի քանի րոպեները երեխայի համար ավելի շատ բան են նշանակում, քան նրա հետ անցկացրած ողջ օրը, որի ժամանակ մտքերով դուք այլ տեղում եք եղել։ Այն, որ մենք անընդհատ շտապում ենք ու մտահոգ ենք, հաստատ մեր երեխաներին ավելի երջանիկ չի դարձնի, նույնիսկ եթե մենք համարում ենք, որ դա անում ենք նրանց ու նրանց բարեկեցության համար։

Ծնողների ու երեխաների համար «միասին անցկացրած ժամանակ» արտահայտությունը տարբեր նշանակություն ունի։

Մեծերի համար բավական է միայն, որ երեխաները պարզապես լինեն իրենց կողքին, երբ իրենք ինչ-որ բան են անում տանը կամ, ասենք, խանութ են գնում։ Իսկ ահա երեխաների համար «միասին անցկացրած ժամանակ» հասկացությունը միմյանց աչքերի մեջ նայելն է, երբ ծնողները նստում են իրենց կողքին, մի կողմ են դնում բջջային հեռախոսները, բացառում են իրենց հարյուրավոր խնդիրների մասին մտքերը կամ հիշատակումները ու բոլորովին չեն շեղվում կողմնակի գործերի վրա։ Երեխան երբեք չի վստահի, եթե զգա, որ շփման պահին իր ծնողների առաջնահերթությունների մեջ ինքն առաջին տեղում չէ։

Իհարկե, ոչ միշտ ծնողները ժամանակ ունեն երեխաների հետ խաղալու, բայց այդպիսի րոպեներին արեք միայն այն, ինչ ուզում է երեխան։ Պետք չէ նրան առաջարկել ազատ ժամանակի ձեր տարբերակները։ Ժամանակն արագահոս է, և դուք չեք հասցնի ուշքի գալ, երբ կտեսնեք, որ ձեր որդիներն ու դուստրերն արդեն մեծացել են։ Դրա համար էլ ժամանակ մի կորցրեք ու սկսեք նրանց հետ վստահելի հարաբերություններ կառուցել արդեն հիմա։

Թող որ «Առաջին 3 րոպեների» կանոնը դրանում պետք գա։