«Զուլումը Տեր Հորը խնդրեց մկրտել երեխաներին, հետո ներս մտան 3 հասուն տղամարդ ու քահանան զարմացած նայեց ու հարցրեց՝ իրե՞նք են երեխաները». թե ինչպես մկրտվեցին 4 ԼԵԳԵՆԴԱՐ դերասանները

Խորեն Աբրահամյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Զուլում Գրիգորյանի և Ֆրունզիկ Մկրտչյանի լուսանկարի պատմությունը:

Զուլում Գրիգորյանն ու Խորեն Աբրահամյանը պատահական մի օր որոշեցին գնալ Էջմիածին՝ մկրտվելու: Ճանապարհին վերցրին Ֆրունզե Դովլաթյանին ու Ֆրունզիկ Մկրտչյանին՝ առանց տեղյակ պահելու, թե ուր են գնում:

Հասան, երբ-որ մութ էր, եկեղեցին արդեն փակվում էր: Առաջինը Զուլումը ներս մտավ ու Տեր Հորը խնդրեց մկրտել երեխաներին, քանի որ հեռվից են եկել: Փոքր զապոռոժեցից դուրս եկան Խորենը, Ֆրունզեն ու Ֆրունզիկը:

Քահանան զարմացած նայեց ու հարցրեց՝ իրե՞նք են երեխաները: Ժողովուրդը շրջապատեց հայտնի դեմքերին ու հետևեց մկրտությանը:

1968 թվական, Էջմիածնի Մայր Տաճարի բակ

Արարողության վերջում Տեր Հայրը ասաց՝ Համբուրեք քավորի ձեռքը: Ֆրունզեն ակնածանքով համբուրեց Զուլումի ձեռքը, Ֆռունզիկը թեթև հայացք նետեց Դովլաթյանի երեսին ու ինքն էլ համբուրեց, իսկ Խորենը ասաց՝ դուրս գանք, կհամբուրեմ: Երբ դուրս եկան եկեղեցուց լուսանկարվեցին: