Ասում են՝ ամուսնանալը շատ լուրջ մի գործ է, բայց ի՞նչ անես, որ շուտ ես վստահում մարդկանց ու կարծում ես, թե գտել ես երկրորդ կեսիդ այնինչ լրիվ հակառակն է պարզվում։ Դե, իմ կյանքում էլ նման իրավիճակներ եղել են։ Շուտ վստահել եմ երեք տղամարդու, բայց ամիսներ անց հասկացել եմ, որ նրանք ոչ մի կապ չունեն ինձ հետ, որ անհաջողակ մարդիկ են։

ser

Ի՞նչ եմ արել այդ հասկանալուց հետո։ Բաժանվել եմ և սխալ չեմ վարվել, չեմ զղջում։ Վերջինէ երրորդ անգամ բաժանվելուց երկու ամիս անց հանդիպել եմ մի տղամարդու, ում մասին շատ լավ կարծիքի եմ։ Նա կարծես թե այն մարդն է, ում փնտրել եմ ողջ կյանքումս։

Ոչինչ չի արգելում, ամեն ինչ քննարկում է հետս։ Որոշեցինք ու առանց երկար- բարակ մտածելու ամուսնացանք։ Ես էլ, ի դեպ, նրա երկրորդ կինն եմ։ Բայց այս չորրորդ ամուսինս այնքան լավն է, որ կարծում եմ՝ եթե ոչ մինչև կյանքիս վերջը, պաա մի երկու տարի հաստատ չեմ բաժանվի։