5 բան, որոնք դրդում են տղամարդկանց դավաճանության. որո՞նք են այդ պատճառները
Շատ հաճախ կանայք իրենց են մեղադրում տղամարդու դավաճանության մեջ: Սակայն կինը որքան էլ գեղեցիկ, խելացի լինի, միևնույն է, դավաճանող տղամարդը միշտ էլ դավաճանելու է:
Հաճախ կանայք փորձում են անել ամեն ինչ, որպեսզի հետ բերեն իրենց ամուսնուն, սակայն ապարդյուն, քանի որ տղամարդն այդ ժամանակ արդեն որոնումների մեջ էր:
Ահա 5 պատճառ, թե ինչու են դավաճանում տղամարդիկ․
Ինքնապաշտպանության բնազդ
Սա արտահայտվում է ցանկացած մարդու մոտ: Շատ հաճախ տղամարդկանց դուր չի գալիս լսել կնոջ ցանկությունները, որոնք կարող են փոխվել ցանկացած պահի: Նրանք ձգտում են ունենալ ավելի հարմարավետ կյանք: Ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես:

Գումար
Բոլորս էլ գիտենք, որ գումարը մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Երբեմն կանայք անդադար դժգոհում են ամուսնու աշխատավարձից և ավելին են պահանջում: Կանայք շատ հաճախ չեն գնահատում, որ իրենց ամուսինը միաժամանակ կարող է երկու վայրում աշխատել: Իս երբ կնոջ դժգոհությունները երկար են տևում, տղամարդը հոգնում է, սկսում է այլ կանանցով հետաքրքրվել:
Սերունդը շարունակելու բնազդ
Որքան էլ որ տարօրինակ հնչի, սերունդը շարունակելու ցանկությունը նույնպես կարող է կնոջից հեռանալու պատճառ դառնալ: Թվում է, թե միայն կանայք են ցանկանում երեխա ունենալ, դաստիարակել, տուն ու ընտանիք ստեղծել, բայց ոչ: Տղամարդիկ նույնպես ցանկանում են ընտանիք ունենալ, այդ պատճառով էլ կարող են հեռանալ այն կնոջից, ով չի ցանկանում իր հետ ընտանիք կազմել:

Տուն ու ընտանիք
Որոշակի տարիքի հասնելով՝ տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է ընտանիք ունենալ: Լինում են դեպքեր, երբ կանայք պատրաստ չեն լինում հարաբերությունները լրջացնել և հասցնել ամուսնության: Կամ էլ ամուսնանում են, բայց պատրաստ չեն լինում երեխա ունենալուն: Այս դեպքում տղամարդիկ փնտրում ու գտնում են այն մեկին, ով արդեն հասուն է ու պատրաստ է այդ ամենը իրեն տալ:

Երիտասարդ սիրուհի
Տղամարդիկ շատ հաճախ սիրուհի ունենում են այն պարագայում, երբ իրենց կանայք չեն կարողանում բավարարել իրենց սեռական ցանկությունները։