5 բան, որ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Ճաշից հետո որոշ մարդիկ հանգստանում են, որոշները՝ ծխում, միրգ, քաղցրեղեն ուտում և այլն։ Սակայն այս սովորություններից որոշները չափազանց վնասակար են առողջության համար։

Ուտել միրգ կամ կոնֆետներ

Օգտակար մրգեր կերեք ճաշից առաջ, այլ ոչ դրանից հետո, քանի որ դրանք մարսողության համար հատուկ ֆերմենտներ են օգտագործում։ Բնական շաքարին ժամանակա է անհրաժեշտ լուծվելու համար։

Եվ ընդհակառակը՝ մրգի օգտագործումը ճաշից առաջ օգնում է օրգանզմին ամբողջությամբ կլանել դրանց օգտակար նյութերն ու այն սնունդը, որն ուտում եք։ Մրգեր օգտագործելը ճաշից մեկ ժամ անց կրկին օգտակար է, քանի որ ստամոքսն արդեն դատարկ է լինում։

Ինչ վերաբերում է քաղցրավենիքին, ապա, իհարկե, ավելի լավ է ճաշից հետո սպասել առնվազն մեկ ժամ, քանի որ դրանց պարունակության մեջ գտնվող շաքարը ոչ միայն խանգարում է սննդի մարսողությանը, այլև թույլ չի տալիս ընդունած սննդից ստանալ օգտագար նյութերը։

Ծխել

Ծխելն ինքնին վնասակար երևույթ է, սակայն այն առավել վտանգավոր է դառնում ուտելուց հետո։ Ծխել կարելի է ուտելուց երկու ժամ անց, քանի որ նիկոտինը կլանում է թթվածինը, որն անհրաժեշտ է օրգանիզմին լավ մարսողության համար։

Համաձայն ուսումնասիրությունների՝ ուտելուց հետո ծխելը հավասար է միանգամից ծխախոտի 10 գլանակի օգտագործմանը։

Քնել

Ուտելուց անմիջապես հետո քնելը կարող է ստամոքսի խանգարում առաջացնել։ Համաձայն ուսումնասիրության, որն ացկացվել է Հունաստանի համալսարաններից մեկում, մարդիկ, որոնք ուտելուց հետո չեն քնում, ինսուլտի ցածր ռիսկ ունեն։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ուտեկուց հետո 2 ժամ սպասելը, այնուհետև քնելը։

Լոգանք և լող

Ուտելուց հետո լոգանք ընդունելը բարձրացնում է արյան հոսքը վերջույթներում, իսկ ստամոսքում արյան հոսքը նվազում է։ Այս իրավիճակը թուլացնում է մարսողական համակարգը և ստամոսքում ցավեր է առաջացնում։

Ուտելուց հետո լողը կամ ֆիզիկական այլ ծանրաբեռնվածությամբ զբաղվելը ևս չի խրախուսվում։

Թեյ

Ուտելուց անիմջապես հետո թեյելը կրող է խոչընդոտել օրգնաիզմում երկաթի յուրացմանը։ Երկաթի պակասը կարող է առողջության հետ կապված մի շարք խնդիրների հիմք դառնալ, ներառյալ՝ վատ ախորժակ, սառը ձեռքեր և ոտքեր, թուլությունը, գլխապտույտ, հոգնածությունը, անեմիա և գունատություն։