5 հայկական ընտանիքներ, որոնք չափազանց հարուստ ու հայտնի են ողջ աշխարհում.

Աշխարհի ամեն մի անկյունում հայ կա: Մեր ազգը ամենուր է սփռված: Սակայն կան այնպիսի հայ ընտանիքներ, որոնք չեն կարող ուշադրության կենտրոնում չլինել: Այսօր կխոսենք հայ 5 ընտանիքների մասին, որոնք չափազանց հաուստ են:

Քարդաշյաններ

Առաջին հերթին այս ընտանիքը հանրաճանաչ է դարձել իրենց հեռուստահաղորդմամբ: 

Քրիս Ջեները ընտանիքի գլխավորն է և 6 երեխաների՝ Քորթնիի, Քիմի, Քլոյիի, Ռոբի, Քենդալի և Քայլիի մայրը:

Այս ընտանիքի ամեն մի անդամ իր սեփական բիզնեսն ունի, և նրանցից յուրաքանչյուրը մուլտիմիլիոնատեր է:

Էռնեկյաններ

Էռնեկյանները Հայաստանից Արգենտինա են տեղափոխվել և հիմնել են իրենց տեքստիլի արտադրությունը, դարձել են Puma ընկերության մատակարարներից մեկը:

Էդուարդո Էռնեկյանը բիզնեսմեն է: Արգենտինայում նա երկրորդ հարուստ մարդն է, Հայաստանի ազգային հերոս: 1995 թվականին Արգենտինայում արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը: Երկրի նախագահը նրան մեդալ է շնորհել երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Վերջին տվյալներով նրա կարողությունը գնահատվում է 1.8 միլիարդ դոլար: 

Մարտին Էռնեկյանը Corporación América-ի նախագահն է:

Կարապետյաններ

Կարապետյանների ընտանիքը Forbes-ի ամենահարուստների ցանկում է: Կարապետյանների տնօրինության տակ է «Տաշիր» ընկերությունը: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ աշխատում է ընտանեկան բիզնեսում:

Հովնանյաններ

Հովնայանների ընտանիքը ամենահայտնի և ազդեցիկն է ԱՄՆ-ում: Չորս եղբայրները՝ Գևորգը, Ժիրայրը, Հրայրը և Վահագնը, 1995 թվականին 20 հազար դոլար են ներդրել և հիմնել են Hovnanian Enterprises․ Inc ընկերությունը: 2 տարվա ընթացքում ընկերությունը վստահելիություն ձեռք բերեց և 1961 թվականին ստացավ լավագույն շինարարական ընկերություն մրցանակը:

Իզմիրլյան

Իզմիրլյանների ընտանիքը Եվրոպայի ամենահարուստ ընտանիքներից մեկն է: Նրանք մի քանի շինարարական ընկերություններ ունեն ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում: 

Տիգրան Իզմիրլյանը ընտանիքի ավագն է, ով Շվեյցարիայում իր բիզնեսն է հիմնել: Նրա ընկերությունը ՝ Alimenta- ն, մատակարարում է գամբիական գետնանուշներ և տարիներ շարունակ դարձել է մոնոպոլիստ աշխարհում գետնանուշների արտահանման և վերամշակման մեջ:

Սարգիս Իզմիրլյանը Baha Mar-ի ղեկավարն է, որի մեջ մտնում են 5-աստղանի հյուրանոցներ: 

1988 թվականից սկսած Իզմիրլյանները Հայաստանին և հայկական կազմակերպություններին ֆինանսական օգնություն են ցուցաբերում: