5 հայտնի մարդիկ, ովքեր մինչև հիմա ապրում են իրենց ծնողների հետ և չեն շտապում առանձնանալ. Ովքեր են նրանք.

Բոլորս էլ երազել ենք շուտ մեծանալ և ծնողներից առանձին ապրել և վայելել լիակատար ազատությունը։ Միակ բանը, որը կարող էր խանգարել, սեփական բնակարան գնելու հնարավորության բացակայությունն էր։ Սակայն որոշ մարդիկ անգամ հարստանալուց և հայտնի դառնալուց հետո չեն շտապում դուրս գալ հայրական տնից։

Լեոնարդո Դի Կապրիո

Լեոնարդո Դի Կապրիոն հայտնի է ոչ միայն իր ֆիլմերով, այլ նաև գեղեցիկ մոդելների հետ իր կարճաժամկետ սիրավեպերով։ Դերասանն ինքն էլ է ընդունում, որ հաստատուն չէ, սակայն ամեն դեպքում իր կյանքում կա մեկ գլխավոր կին՝ մայրը՝ Իրմելին Ինդենբիրկենը։

Լեոյի ծնողները բաժանվել են նրա լույս աշխարհ գալուց մեկ տարի անց, և մայրն իր ողջ կյանքը նվիրել է իր որդուն։ Իրմելինը կարմիր գորգերի ժամանակ միշտ ուղեկցում և լուսանկարում է իր որդուն։ Բացի այդ՝ նա մինչև հիմա ապրում է Լեոյի հետ և պաշտպանում է նրան հազարավոր երկրպագուների աչքերից։

Մայքլ Բակարի Ջորդան

«Սև հովազի» նկարահանումները Մայքլին մեծ փառք բերեցին և հնարավորություն տվեցին իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ գնել բնակարան ծնողների համար։ Դերասանը նույնպես ապրում է իր ծնողների հետ, սակայն ինչպես ինքն է նշել, դա նման է սովորական հարևանության, ովքեր երբեմն հանդիպում են խոհանոցում։

Բրեդլի Կուպեր

Բրեդլի Կուպերի հոր մահվանից հետո նա իր մոր՝ Գլորիա Կամպանոյի հետ տեղափոխվեց Լոս Անջելես։ Միասին հաղթահարելով հարազատ մարդու կորուստը՝ նրանք շատ մտերմացան և մինչև հիմա միասին են ապրում։ Դերասանի մայրն իր մասնակցություն է ունենում վաղուց արդեն հասուն որդու անձնական կյանքում և կարող է իր ազդեցությունն ունենալ զուգընկերուհու ընտրության վրա։ Երբ Բրեդլին և Իրինա Շեյքն ամուսնացած էին, Գլորիան բառացիորեն ապրում էր հարևան սենյակում։

Ռաֆայել Նադալ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մինչև հիմա ապրում է իր ընտանիքի հետ։ Մարզիկը վստահ է, որ ընտանիքը սրբություն է և իր կյանքի անբաժան մասը։ Նադալն իր բոլոր հաջողությունները կապում է հարազատների կողմից տրվող աջակցության հետ, այդ պատճառով ծնողների բաժանումն իրական հարված էր նրա համար, որի պատճառով նա բազում անհաջողություններ ունեցավ։

Միշել Օբամա

Եթե նայեք Օբամաների պաշտոնական լուսանկարները, ապա կտեսնեք, որ նկարներում հաճախ ներկա է Միշել Օբամայի մայրը՝ Մարիան Ռոբինսոնը։ Միշել Օբամայի մայրն իր դստեր և փեսայի հետ միասին ապրում էր Սպիտակ տանը և հոգ էր տանում իր թոռների մասին ու օգնում էր տնային գործերում, իսկ Բարաք Օբամայի նախագահության ժամանակահատվածի ավարտից հետո նրանց հետ միասին տեղափոխվել է ընտանեկան առանձնատուն։