5 տարի հետո Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի խաղաղապահներից, հետևաբար․․Արամ Սարգսյանի դիպուկ գրառումը

Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «21-րդ դարի բանակը հաղթեց 20-րդ դարի բանակին, ՆԱՏՕ-ի սպ ռшզ ինությունը հաղթեց ռուսականին։ Արդյունքը՝ ունենք համաձայնագիր Էրդողանի ու Պուտինի մեջ, որը շատ վատն է, որը չեմ կարող պաշտպանել ես, թեկուզ նաև այն պատճառով, որ ես Վազգենի եղբայրն եմ։ Սակայն, հայտարարությունը կայացած փաստ է: Ռուսական զո րքերն՝ իրենց ոչ բնորոշ արագությունով ու բազմամիլիոն ծախսերով, տեղավորվում են Արցախի Հանրապետության տարածքում ,և դրա դեմ գնացող Ու խանգարող ցանկացած գործընթաց ռիսկային է, արկածախնդիր, ու շատ խիստ կպատժվի պատերազմով և պատերազմի աշխարհագրության փոփոխությամբ, որ կլինի կործանարար մեզ համար։

Ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ռուսները այս հարցում չեն խնայում իրենց հինգերորդ շարասյանը ևս. Պարզ է նաև, որ պшտ եր ազմի այդպիսի ցш վոտ արդյունքը, որ բոլորիս համար անսպասելի էր, Քանի որ այլ ձև էր լուսաբանվում՝ վերջնական հաղթանակի հույս և հավատ տալով, հասարակության կասկածները, հիասթափությունն ու թերահավատությունն առաջացրեց, որը հաղթահարելը շատ բարդ ու ժամանակ պահանջող խնդիր է։ Հինգ տարի հետո Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի խաղաղապահներից, ուստի այս հինգ տարվա մեջ մենք պետք է համախմբենք ամբողջ հայության ներուժը, իսկ դրա համար պետք է կարողանանք.

1) ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հասնել Արցախի Հանրապետության կարգավիճակի քննարկման ու ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծում տալու ալտերնատիվին։ 2) Համահայկական ամբողջ ներուժը ուղղենք աշխարհի բոլոր պետություններում Արցախի Հանրապետության ճանաչման պրոցեսսի վրա։ 3) Օգտագործենք Հայաստանի տարածքի արտադրական, տնտեսական, հումքային, նույնիսկ մշակույթային ամբողջ ռեսուրսը 21-րդ դարին համարժեք զին տեխնիկա և բանակ ունենալու համար։

Այդ ժամանակ նորից կապացուցենք, որ աշխարհում չկա հայ տղամարդուց խիզախ տղամարդ ,ու միայն այդ պարագայում Ադրբեջանը կխնդրի, որ խաղաղարարները շարունակեն մնալ։ Այդպիսի խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակի լիցքաթափման ու հանրությանը հույսով լցնելու ու քաղաքական համերաշխության միակ օրինական ուղղին արտահերթ ընտրությունների ժամկետ ամրագրելն է։

Ընտրությունները, իհարկե, չի կարելի անել այժմ՝ շոկային ու լարված տրամադրություններով. ժամանակ է անհրաժեշտ՝ ուշքի գալու ու նախապատրաստվելու: Ես հոկտեմբերի քսանյոթից հետո անվստահություն, ճգնաժամ ու հակադրություն հաղթահարած տեսակ եմ, և ուրիշ տարբերակ, քան թշնամուն չուրախացնելն ու հանրային համերաշխության և միմյանց ընդառաջ քայլեր անելը չեմ տեսնում։ Վստահ եմ, որ ներքաղաքական խնդիրների լուծումը պիտի իրականացվի միայն Սահմանադրության ընձեռած գործընթացներով՝ Ազգային ժողովի, կառավարության և նախագահի ինստիտուտի ամբողջական կիրառմամբ։