6 ճակատագրական որոշում, որոնք դուք կարող եք ընդունել կյանքի ընթացքում. «Մի համաձայնվեք ավելի քչին, քան դուք արժանի եք»

Դժվար չէ գտնել մեկին, ով կասի, որ սիրում է ձեզ։ Դժվար է գտնել մեկին, ով իրոք կզգա դա, ուղղակի մի համաձայնվեք ավելի քչին, քան դուք արժանի եք։

Չսիրել այն, ինչ կա ձեր կյանքում այդ պահին

Սիրեք այն աշխատանքը, որը հիմա անում եք։ Սիրեք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն չեք ստացել զբաղվելու այն գործով, որը դուք ավելի շատ կսիրեք։

Սիրեք այն վայրը, որտեղ ապրում եք, այնքան ժամանակ, քանի դեռ չեք հայտնվել ավելի լավ վայրում։

Սիրեք ձեզ շրջապատող մարդկանց։ Միայն այս պարագայում դուք կկարողանաք շրջապատել ձեզ այն մարդկանցով, ովքեր ձեզ լիարժեք կսիրեն։

Միայն այսպես է հնարավոր գտնել երջանկության ճանապարհը։

Անընդհատ սպասել

Հրաշքներ ու լավ բաներ տեղի չեն ունենում այն մարդկանց կյանքում, ովքեր անընդհատ սպասում են։ Նրանք տեղի են ունենում այն մարդկանց մոտ, ովքեր անընդհատ գնում են դեպի իրենց նպատակը և իրագործում են իրենց երազանքները։

«Ես կարող էր․․․», «Լավ կլիներ, եթե․․․», «Ես պետք է․․․»․ մոռացեք բոլոր այս մտքերը։ Մի մեղադրեք ձեր անցյալին բոլոր այն բաների համար, ինչը չունեք ներկայում։ Այդ ամենի համար մեղադրեք ձեր ներկային։

Ցանկանում եք փոխվել միայն այն պատճառով, որ շրջապատող բոլոր մարդիկ փոխվել են

Մարդիկ փոխվում են։ Ձգտեք դրան։ Ընդունեք դա։ Միշտ բարին և լավագույնը ցանկացեք նրանց։

Անկախ ամեն ինչից՝ երջանիկ եղեք։ Եթե դուք հավատարիմ եք մնում ձեզ, սակայն դա չի գոհացնում ուրիշներին, ապա ավելի լավ է փոփոխություններ արեք ձեր շրջապատում։

Խուսափում եք խնդիրներից

Սեփական խնդիրներից խուսափելը նման է անհաղթահարելի մրցավազքի մասնակցելուն, որտեղ, անկախ ամեն ինչից, պարտվելու եք։ Հնարավոր է, որ անցյալում արարքներ եք թույլ տվել, որոնցով չեք հպարտանում, սակայն հենց այս պահին դուք ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն ունեք։

Կարևոր չէ, թե անցյալում ինչպիսին եք եղել։ Կարևորն այն է, թե ով եք հիմա։ Այն, ինչ անում եք այսօր, կարող է փոխել ձեր ապագան։

Մի խուսափեք խնդիրներից։ Ավելի լավ է արեք այնպիսի բաներ, որոնք ձեր կյանքում թեկուզ չնչին դրական փոփոխություններ կբերեն։

Ցանկանում եք միշտ ամեն ինչ կառավարել

Երբեմն ավելի լավ է չենթադրել, հարցեր չտալ և չկենտրոնանալ իրավիճակի վրա։ Խորը շունչ քաշեք և արտաշնչեք։ Արեք այն ամենն, ինչ կարող եք և հավատացեք, որ ամեն ինչ ստացվելու է։

Գեղեցիկը և հրաշալին գալիս է այն ժամանակ, երբ ամենաքիչն եք դրան սպասում։ Ամեն ինչ կարող է ընթանալ ավելի լավ, քան դուք սպասում էիք։

Թույլ եք տալիս, որ չարությունը բույն դնի ձեր սրտում

Լավագույն դեղամիջոցը սիրո և ծիծաղի հսկայական չափաբաժինն է, ինչպես նաև իրավիճակը բաց թողնելու կարողությունը։

Մենք երբեք գիտակցաբար չենք ուտի այն ճաշատեսակը, որի մեջ թեկուզ մեկ կաթիլ թույն կա։ Նույնը վերաբերում է նաև չարությանը։ Թույլ մի տվեք, որ չարությունը թունավորի ձեր սիրտը։