6 ոչ այնքան ակնառու պատճառ, թե ինչու են երիտասարդներն ընտրում տարիքով կանանց

Նախկինում ընդունված էր, որ տղամարդը միշտ պետք է իր կնոջից տարիքով մեծ լինի (ծայրահեղ դեպքում՝ հասակակից)։ Հասարակությունը քննադատում էր այն հարաբերությունները, որտեղ տղան ավելի երիտասարդ էր։ Անկեղծ լինելով՝ ասենք, որ մինչ օրս էլ ոմանք շատ բացասաբար են վերաբերվում այս երևույթին։

Ժամանակն է մի կողմ դնելու կարծրատիպերը։ Շատ աստղային (և ոչ միայն) տղամարդիկ են իրենցից տարիքով կանանց ընտրում, և որոշել ենք պարզել, թե ինչով են նրանց գրավում հասուն կանայք։

Երիտասարդ աղջիկները միշտ անհանգիստ են, նրանք այս կողմ-այն կողմ են նետվում՝ մի քանի կես լինելով հերթական սիրավեպի, կարիերա անելու ցանկության և էլի այլ երազանքների միջև։

Տարիքով կանայք արդեն կողմնորոշվել են իրենց առաջնահերթությունների հարցում և պատրաստ են հարմարավետություն ապահովելու ոչ միայն իրենց, այլև շրջապատի համար։

Նրանք փոխում են աշխարհայացքը

Երբ մենք երիտասարդ ենք, այնքան ենք տարվում զգացմունքներով, որ կյանքի համար ավելին է պետք, քան պարզապես ռոմանտիկան է։

Իսկական հասուն կնոջ հետ կարելի է ամուր և հարատև հարաբերություններ կառուցել։

Նրանք հարուստ կյանքի փորձ ունեն

Երիտասարդ տղամարդիկ շատ բան ունեն սովորելու տարիքով կանանցից։ Նրանք հարաբերությունների ավելի շատ փորձ ունեն, նրանք ավելի հանգիստ են վերաբերվում ամեն ինչին և օգնում են իրենց ընտրյալին, որ նա էլ հասունանա։

Ուժեղ և անկախ

Երիտասարդ աղջիկները ցանկանում են, որ ամբողջ ուշադրությունն իրենց վրա սևեռված լինի, տարիքով կանանց անընդհատ հավանություններ պետք չեն, նրանք առանց այդ էլ ինքնավստահ են։

Լավագույն ընկեր

Ոչ ոք չի վիճի, որ երջանիկ կյանքի համար երկրորդ կեսը պետք է ոչ միայն լավ սիրեկան/սիրուհի լինի, այլև գերազանց ընկեր։ Շատ կարևոր է, որ, տուն գալով, դու կարողանաս ինչ-որ մեկի հետ քննարկել քո խնդիրները։ Հասուն կինը և՛ կլսի, և՛ խորհուրդ կտա, և՛ լավ զրուցընկեր է։

Երեխաներ

Խոստովանենք, որ ոչ բոլոր տղամարդիկ են հաճույքով համաձայնում դաստիարակել կնոջ երեխաներին։ Տարիքով կանանց երեխաները սովորաբար մեծ են, մոր հետ չեն ապրում, այնպես որ, ձեր երջանկությանը ոչ ոք չի խանգարի։