6 ոսկե կանոն թանկարժեք ռեստորանում չխայտառակվելու և լավ ժամանակ անցկացնելու համար

Ձեզ հրավիրել են թանկարժեք ռեստորան և դուք չգիտեք՝ ինչպե՞ս ձեզ պահել։

Ամենակարևորն է թուլանալ և չմոռանալ էթիկայի տարրական կանոնների մասին։

1․ Ուշադրություն դարձրեք ռեստորանի յուրահատկության, այլ ոչ թե ձեր ճաշակի վրա

Եթե ձեզ հրավիրել են ծովային մթերքների ռեստորան, ապա պետք չէ պատվիրել մսային ճաշատեսակ։

2․ Ճիշտ հագնվեք

Եթե պատրաստվում եք ռեստորան գնալ, հիշեք դրես-կոդի մասին։ Հիմարություն կլինի գնալ այնտեղ ամենօրյա կամ սպորտային հագուստով։

3․ Մի՛ վախեցեք հարցեր տալ

Ռեստորանների մենյուներում հաճախ կան անհասկանալի անվանումներով ճաշատեսակներ, այդ պատճառով եթե ինչ-որ բան անհասկանալի է ձեզ, մի՛ ամաչեք և հարցրեք։

4․ Ինչպե՞ս ճիշտ փորձել գինին

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա ամենաբարդ պահն է։ Մի կում խմեք գինուց՝ զուգահեռ շփվելով ձեր սեղանակիցների հետ։

Եթե ձեզ այն դուր է եկել, կարող եք գլխով դրական շարժում անել։

5․ Ինչպե՞ս պահել բաժակը

Գինու բաժակը միշտ պահեք պոչից, երբեք մի՛ վերցրեք բաժակը միայն բութ մատով և ցուցամատով:

6. Թողեք թեյավճար և հարցրեք գինը

Ամոթ չէ ճշտել ճաշատեսակի գինը։ Մատուցողը կարող է ձեզ առաջարկել ֆիրմային ճաշատեսակ կամ ռեստորանի հատուկ առաջարկը։ Միշտ ճշտեք գինը, եթե գումարը կարևոր է ձեզ համար, և միշտ թեյավճար թողեք։