7 կանոն երկար և երջանիկ հարաբերություններ ունենալու համար. Երբեմն այնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար

Կնոջ և տղամարդու միջև հենց այնպես երջանիկ հարաբերություններ չեն լինում: Երջանիկ հարաբերությունները երկար աշխատանք են պահանջում: 

Հոգեբանների մեծ մասը խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես պահպանել հարաբերությունները: Այդ դժվար գործի պատասխանատվությունն ընկած է մեծ մասամբ կնոջ վրա:

Մի մոռացեք բարի լույս և բարի գիշեր մաղթել

Երկար ժամանակ հարաբերություններ ունեցող մարդիկ մոռանում են այդ փոքր, բայց շատ կարևոր մանրուքի մասին: Տղամարդու համար շատ կարևոր է իմանալ, որ դուք նրա մասին միշտ մտածում եք:

Մի մոռացեք ասել, թե որտեղ եք գտնվում

Անդադար զանգահարել կամ էլ գրել պարտադիր չէ: Սակայն կարող եք օրվա ընթացքում զանգել և զգուշացնել, թե ուր եք գնում: Տղամարդկանց դա հաճելի է:  

Չմոռանաք կարևոր օրերի մասին

Տղամարդուն շատ բան պետք չէ: Նրանք նույնպես սենտիմենտալ են: Աշխատեք տարին մեկ անգամ զարմացնել նրան փոքրիկ անակնկալներով:

Այլ տղամարդկանց մի հաճոյախոսեք

Պետք չէ հիանալ այլ տղամարդկանցով: Նույնիսկ եթե Ձեր տղամարդը խանդոտ չէ, միևնույն է, նրան դուր չի գա, երբ սկսեք այլ տղամարդու մասին հաճոյախոսություններ անել:

Չմոռանալ նրա ցանկությունների մասին

Նվերները միշտ հաճելի են, այն էլ՝ այն դեպքում, երբ դրանք շատ ցանկալի են եղել երկար ժամանակ: Եթե նրան նվիրում եք այն, ինչ երկար ժամանակ ցանկացել է ունենալ, հավատացեք՝ նա ձեզ շատ կգնահատի:

Ծանոթացրեք նրան ընտանիքի, ընկերների հետ

Ծնողների հետ ծանոթացնելը շատ պատասխանատու է թե՛ աղջկա, թե՛ տղայի համար: Սակայն սրանից խուսափել անհնար է, եթե լուրջ պլաններ կան ապագայում: Չպետք է տղային խնդրեք դրա մասին: 

Եթե նա դեռ պատրաստ չէ, կարող եք մի քիչ էլ սպասել: 

Մի խնդրեք այն, ինչ ինքներդ տալ չեք կարող

Մի պահ մտածեք՝ կարո՞ղ եք արդյոք անել այն, ինչ ինքներդ եք պահանջում նրանից: Եթե ընկերը խնդրի, որ ձեր ընկերուհու հետ չշփվեք, կարո՞ղ եք դա անել: Հարաբերություններում պետք է լինեն փոխզիջումներ: