2 հանելուկ, որոնք կարող են լուծել միայն իսկական խուզարկուները

Բոլորին հայտնի են IQ թեստերը, որոնցում 40 հարցի պատասխանելով կարելի է իմանալ սեփական ինտելեկտի մակարդակը: Սակայն կան նաև այլ տարբերակներ պարզաբանելու համար, թե ինչի է ունակ մեր գիտակցությունը: Ներկայացնում ենք մի քանի դետեկտիվ ժանրի հանելուկներ, որոնք կարող են լուծել շատ քչերը:

Հանելուկ 1- Փախուստ

Ջեքին պահում են բանտախցում, որի պատուհանը չափազանց բարձր է դուրս գալու համար: Նրան չեն կերակրում, այնպես որ նա ունի ընդամենը երկու օր բանտախուցը լքելու համար: Ջեքին տվել են ընդամենը մի բահ, սակայն փորելու և պատի մյուս կողմից դուրս գալու տարբերակը բացառվում է, որովհետև դա 2 օրից շատ ժամանակ կպահանջի: Ինչպե՞ս պետք է փախչի Ջեքը:

Հանելուկ 2 – Գողացված վզնոց

Միսիս Սմիթը դիմում է ոստիկանություն, ասելով, որ իր տանից հին և թանկարժեք վզնոց են գողացել: Ոստիկանները խուզարկում են տունը և տեսնում, որ ոչ դռան, ոչ պատուհանի վրա չկան տուն ներխուժած լինելու հետքեր: Միայն մեկ պատուհան ջարդված է և ամբողջ տունը անկարգ և թափթփված վիճակում է:
Հաջորդ օրը միսիս Սմիթին ձերբակալում են խաբեության մեղադրանքով. ինչու՞:

Լուծումներ

Հ.1 – Բահի միջոցով Ջեքը պետք է հողե բլրակ պատրաստի և դրա միջոցով հասնի պատուհանին:

Հ.2 – Ոստիկանները հասկացան, որ միսիս Սմիթը ստում է իրենց, որովհետև ապակին կոտրված էր ներսի կողմից: Եթե պատուհանը դրսից կոտրած լինեին, ապա տան հատակին կլինեին ապակու մնացորդներ: