7 նախանշան, որ Ձեր օրգանիզմը սթրեսի է ենթարկվում. ավելի ուշադիր եղեք

Սթրեսը նորմալ երևույթ է ցանկացած օրգանիզմի համար, բայց դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու վրա: Սթրեսի առկայությունը կարող է քայքայել հոգեկան աշխարհը: Դա խլում է օրգանիզմի պաշտպանողական ուժերը և նպաստում է տարբեր հիվանդությունների զարգացմանը: 

Անպայման ուշադրություն դարձրեք սթրեսի նախանշաններին, որպեսզի այն կրիտիկական աստիճանի չհասնի:

Սև կետիկներ և պզուկներ

Սև կետիկները մաշկի բորբոքում են, որի բուժման բացակայությունը կարող է վնասել մաշկը:

Մազաթափություն

Սթրեսը ոչ միայն շարքից կարող է հանել հորմոնալ նյութափոխանակությունը, այլև ավելի է վնասում գլխամաշկը:

Գլխացավ

Մարդկանց մեծամասնությունը ժամանակ առ ժամանակ գլխացավեր է ունենում. կանայք ավելի շատ գլխացավեր են ունենում, քան տղամարդիկ:

Բորբոքում

«Nature Medicine»-ը 2 տարի առաջ հրապարակել է մի հոդված, որում ասվում է, որ այն կարող է Աթերոսկլերոզի:

Ստամոքսի աշխատանք

Մարսողական համակարգը կարգավորվում է նյարդային համակարգի միջոցով:

Երբ սթրեսի մեջ ենք, մարմինը լիովին կենտրոնանում է կյանքի համար կարևոր հարցերի վրա՝ մոռանալով մարսողական համակարգը:

Անքնություն

Կյանքում տհաճ իրավիճակները բավականին շատ են: Ոչ բոլոր մարդիկ են կարողանում այդ դժվարությունները թեթև տանել:

Դրանք սթրես են առաջացնում, ու դա էլ անքնության պատճառ է դառնում:

Ախորժակի փոփոխություն

Սթրեսային իրավիճակում կարող եք զգալ, որ ուտելու ախորժակ բացարձակ չունեք: 

Ուսանողների վրա կատարած փորձը ցույց է տալիս, որ նրանց 81%-ը սթրեսի մեջ է և կորցնում է հաց ուտելու ախորժակը: