8 միֆ Տիեզերքի մասին, որոնց հավատալն ամոթալի է 21-րդ դարում

Տիեզերքը հսկայական է ու գրեթե չուսումնասիրված, այդ իսկ պատճառով դրա վերաբերյալ գոյություն ունեն տարատեսակ միֆեր ու թյուրըմբռնումներ։ Օրինակ՝ որ Տիեզերքը շատ հեռու է գտնվում, իսկ սև խոռոչները՝ հսկայական տիեզերական «փոշեկուլներ» են, որոնք կլանում են ամենը։

Ձեզ ենք ներկայացնում ամենատարածված միֆերը Տիեզերքի մասին, որոնց գոյությանը ժամանակն է վերջ դնել։

Միֆ 1. Տիեզերքը շատ հեռու է

Պատկերացրեք, որ ունեք ավտոմեքենա, որն ունակ է դեպի օդ ուղղահայաց բարձրանալու։ 100 կմ/ժ արագությամբ վարելիս Տիեզերք հասնելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 1 ժամ։ Հենց այդտեղ է գտնվում մթնոլորտի ու տիեզերական տարածության միջև պայմանական սահմանը։ Իսկ համաձայն NASA-ի ստանդարտների՝ Տիեզերքը գտնվում է 122 կմ բարձրության վրա։

Միֆ 2. Տիեզերքում առաջին օբյեկտը 1957 թ. արձակված արբանյակն էր

1944 թ. գերմանացի գիտնականների կողմից պատրաստված «Ֆաու-2» տիեզերանավը Երկրի մակերևույթից 188 կմ վերև բարձրացավ՝ անցնելով վերոնշյալ մթնոլորտի և տիեզերական տարածության նախանշված սահմանը։ Ի դեպ, որոշ գիտնականների կարծիքով՝ տիեզերական տարածության վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու գիտելիքները, որոնք մենք ունենք այսօր, հնարավոր է եղել ստանալ միայն «Ֆաու-2»-ի համար մշակված տեխնոլոգիաների շնորհիվ։

Միֆ 3. Սև խոռոչը հսկայական տիեզերական փոշեկուլ է, որը կլանում է շրջապատում ամեն ինչ

Իհարկե՝ սև խոռոչի ձգողականության ուժը պարզապես հսկայական է, և այն դեռևս ոչ մի «զոհ» չի լքել, քանի որ դրա համար անհրաժեշտ է գերազանցել լույսի արագությունը, ինչը, ըստ ժամանակակից գիտության, անհնար է։ Սակայն մեր Տիեզերքի չափերն այնքան մեծ են, որ տիեզերական «հարևանները»՝ լինեն սև խոռոչներ, թե աստղեր, իրարից հսկայական հեռավորության վրա են գտնվում, և սև խոռոչը պարզապես հնարավորություն չունի որևէ մարմին կլանելու։

Միֆ 4. Գիշերային երկնքում մենք տեսնում ենք միլիոնավոր աստղեր

Համաձայն ներկայիս տվյալների՝ Տիեզերքւոմ կա 1 կվադրիլիոն աստղ. այս թիվը պարունակում է հետևայլ թվանշանները՝ 1 միավոր և 24 զրո։ Գիտնականները վստահ են, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մենք առավել շատ համաստեղություններ կհայտնաբերենք, հետևաբար ավելի շատ աստղեր։

Սակայն անզեն աչքով երկրաբնակները կարող են տեսնել միայն 6000 աստղ։ Նման քանակությունը հասանելի է միայն նրանց, որոնք կգտնվեն բարձրադիր անապատում։ Սակայն առավել շատ կբերի նրա բախտը, ով հասարակածի վրա կգտնվի այն պահին, երբ մեր մոլորակը Արեգակի շուրջ կիսապտույտ կկատարի. այդ մարդու առջև կբացվեն բոլոր 6000 աստղերը։ Իսկ հասարակ քաղաքային բնակիչը կարող է տեսնել առավելագույնը 200 աստղ, այն էլ ամենապարզ գիշերվա ընթացքում։

Միֆ 5. Մերկուրին ամենադժոխային վայրն է Արեգակնային համակարգում

Թվում է՝ ամենը տրամաբանական է, քանի որ Մերկուրին ամենամոտն է գտնվում Արեգակին, որը նշանակում է, որ այն առավել տաք է, քան մյուս մոլորակները։ Սակայն իրականում ամենաշոգ մոլորակը Վեներան է. ցերեկային միջին ջերմաստիճանը դրա մակերևույթին կազմում է շուրջ 460°C, մինչդեռ Մերկուրին համեմատաբար ավելի սառն է՝ 350°C.

Միֆ 6. Մարսի վրա մարդու դեմք է երևում

1976 թ. «Վիքինգ-1»-ը Մարսի մակերևույթի լուսանկարն էր արել, որում հստակորեն մարդու դիմագծեր էին երևում։Այդ լուսանկարը միանգամից տարատեսակ տեսությունների առաջ քաշման հիմք հանդիսացավ. մարդիկ կարծում էին, որ մոլորակի վրա այլմոլորակայիններ կան։ Սակայն արդեն 1988 թ. առավել մանրակրկիտ լուսանկերները կոտրեցին այն միֆը, որ Մարսի վրա հանելուկային դեմք կա. այն պարզապես լույսի ու ստվերի խաղ է։

Միֆ 7. Տիեզերագնացները «լողում են» տիեզերանավում

Ֆիլմերում մենք տեսնում ենք, թե ինչպես են տիեզերագնացնեը բառացիորեն լողում տիեզերակայաններում։ Իրականում նրանք գտնվում են մշտական նակման վիճակում, քանի որ Երկրից 350 կմ հեռավորույան վրա մեր մոլորակի ձգողականության ուժը կազմում է ընդամենը 10%-ով պակաս, քան մակերևույթին։ Նույն զգացումն են ունենում պարաշյուտիստները թռիչքի առաջին վայրկյաններին՝ մինչև որ չի բացվում պարաշյուտը։

Միֆ 8. Յուպիտերը, Ուրանը, Սատուրնն ու Նեպտունը ամբողջությամբ կազմված են գազերից

Համաձայն ժամանակակից տեսությունների՝ գազային հսկաները, ի տարբերություն երկրային մոլորակների, որոնց թվում են Երկիրը, Մարսը, Վեներան և Մերկուրին, կազմված են գազերից։ Մոլորակում ավելի խորը գնալիս մեծ ճնշման պատճառով գազը վերածվում է հեղուկի, ապա հալված մետաղի։