նշաններ, որ կինը տղամարդու հետ լինելու կшրիք ունի

Այն տարածված կարծիքը, թե կանայք, ի տարբերություն տղամարդկանց, կարող են շատ հանգիստ ապրել առանց սեքսի, սխալ է: Անգամ եթե կանայք կարող են հաղթահարել ցանկությունը, սեռական կյանքի բացակայությունն արտահայտվում է արտաքին տեսքում և վարքում: Ի՞նչն է մատնում «ծեր օրիորդին» և ինչի՞ համար է կանանց սեքս պետք: Սկզբի համար եկեք տեսնենք, թե ինչպիսին է սեռական հաճույքներից իրեն զրկած կինը.

1. Քուն չառած (բնական հանգստացնողի՝ օկսիտոցինի հորմոնի բացակայության պատճառով, որն արտադրվում է օրգազմի ժամանակ, կինը կարող է գիշերներն անհանգիստ քնել):  

2. Ծերացած (հաճախակի սեռական կոնտակտների դեպքում արտադրվող կոլլագենը մաշկը հարթեցնում և փափկեցնում է):

3. Գրգռված մաշկով (սեքսի ժամանակ արտադրվող պրոգեստերոնն ազատում է դեմքը կորյակներից), կախված կրծքով և թուլացած մկաններով:

Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչպես է իրեն պահում «ծեր օրիորդը».

1. Հարձակվողական վարք է ցուցաբերում շրջապատի հանդեպ (էնդորֆինների բացակայությունն ազդում է աշխարհընկալման վրա):

2. Հաճախ է ընդունում ցավազրկող դեղամիջոցներ (եթե նա հաճախ զբաղվեր սեքսով, ապա դրա կարիքը չէր ունենա, քանի որ օկսիտոցինն ու էստրոգենը բթացնում են ցավը)

3. Անընդհատ հիվանդանում է (ինտիմ մտերմությունը մեծացնում է հակավիրուսային մարմինների քանակը 30%-ով):

4. Ամեն ինչ մոռանում է (սեքսը թթվածնով է լցնում արյունը, որն ապա տեղափոխվում է ուղեղի կենտրոն, որը պատասխանատու է հիշողության և նոր գիտելիքների յուրացման համար)

 5. Դժգոհ է իրենից (ինչ ուզում ես արա, սեքսի բացակայությունն ազդում է կնոջ ինքնագնահատականի վրա):