9 ազգեր, որոնք չեն համբուրվում. ինչո՞վ են փոխարինել նրանք սովորական համբույրը

Զարմանալի է, բայց փաստ, որ աշխարհում կան ազգեր, որոնք չեն համբուրվում ու նախընտրում են համբույրը փոխարինել այլ մեթոդներով։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ նրանցից մի քանիսին։ 

1. Չիտագոնգ

Բանգլադեշի Չիտագոնգ բարձունքներում ապրող ազգերը անգամ չգիտեն, թե ինչ է նշանակում «Համբուրի՛ր ինձ» արտահայտությունը։ Դրա փոխարեն նրանք օգտագործում են «Հոտոտի՛ր ինձ» արտահայտությունը, քանի որ նրանք համբուրվելու փոխարեն սովոր են հոտոտել իրար։ 

2. Նոր Զելանդիա

Ինչպես պարզվեց Կուկայի արձանագրություններից, Նոր Զելանդիայի աբորիգեններն իրար հանդիպելիս քթերով քսվում են միմյանց ու ծածկում իրար շորով ու սկսում տարօրինակ ձայներ հանել՝ նման խոզի խռխռոցի։ Այս սովորությունը ցույց է տալիս, որ այս մարդիկ անգամ չեն էլ մտածում համբուրվելու մասին։ 

3. Սանտա Մարիա կղզի

Սանտա Մարիա կղզու բնակիչները ևս իրար հանդիպելիս ուղղակի քսվում են քթերով իրար ու նորից հոտոտում միմյանց։ Տպավորություն է, որ մի քանի ազգեր նախընտրում են շուրթերի փոխարեն օգտագործել իրենց քիթը։ 

4. Սոկոտրա կղզի

Հնդկական օվկիանոսի Սոկոտրա կղզու բնակիչները սովոր են իրար հանդիպելիս ուղղակի համբուրել միմյանց ուսերը ու սա համարում են սիրո ու հարգանքի նշան։ 

5. Տոնգ կղզի

Տոնգ կղզու բնակիչները հանդիպելիս բռնում են իրար ձեռքերն ու սկսում ձեռքերով տրորել քիթն ու բերանը։ Այս արարողությունը ուղղակի փոխարինում է համբույրին։ 

6. Պապուասներ, թասմանցիներ 

Պապուասները, թասմանցիներն ու Ֆուգա կղզու բնակիչներն իրար հանդիպելիս ուղղակի վերցնում են լավ հոտ ունեցող մի իր ու սկսում հոտոտել այն։ 

7. Բիրմա

Բիրմայի բնակիչների մոտ համբույրը կոչվում է nomtschi և բառացիորեն նշանակում է «հոտ քաշել դիմացինից»։ Նրանք նախընտրում են համբուրվելու փոխարեն իրարից հոտ քաշել։ 

8. էսկիմոսներ

Էսկիմոսներն իրար հանդիպելիս ևս սովոր են հոտոտել իրար, դրա համար նրանք ուղղակի մոտենում են իրար, քթերը կպցնում են իրար ու սկսում են իրար հոտոտել։ Այս արարողությունը կոչվում է կունիկու։ 

9. Ճապոնիա

Ճապոնիայում տարիներ առաջ առհասարակ չէին համբուրվում անգամ սիրահար զույգերը։ Այժմ արևմտյան մշակույթի ազդեցությամբ մարդիկ սկսել են համբուրվել, սակայն դա էլ ընդունված չէ անել հասարակական վայրերում։ Ասում են, որ մինչ օրս ճապոնական ֆիլմերում հնարավոր չէ հանդիպել համբույրի տեսարանների։