90-ականներին այս դերասանուհու գեղեցկությամբ հիանում էր ողջ աշխարհը. իսկ ինչպիսի՞ն է նա հիմա

Անա Պաուլա Արոզիան 90-ականներին այն դերասանուհիներից էր, որոնք սարսափելի արագությամբ սրտեր են կոտրում։ Պարզ հայացքով և նուրբ դիմագծերով բրազիլական երիտասարդ դերասանուհին առաջին իսկ կադրերից աշխարհով մեկ գերեց հանդիսատեսին։ Աստիճանաբար նա համաշխարհային համբավ ձեռք բերեց, իսկ «Սիրո երկիր» սերիալից հետո նվաճեց «բրազիլական գլխավոր դերասանուհի» տիտղոսը։ Այդ պահին Անան 24 տարեկան էր։

Այն գեղեցկությունը, որով բնությունն օժտել էր աղջկան, տարիների հետ պահպանվեց։ Սակայն հմայքը կարծես թե անհետացավ։ Հիմա Անան 43 տարեկան է և սովորական կնոջ տեսք ունի։ Նրա վերջին աշխատանքը 2015 թվականին դուրս եկած «Շարժվող անտառ» ֆիլմն է, սակայն աշխարհը դեռ հիշում ու կարոտում է հրաշալի Ժուլիանային («Սիրո երկիր»)։