90 տարի առաջ այս գյուղի ողջ բնակչությունը մեկ օրում խորհրդավոր կերպով անհետացավ. գաղտնիքը չի հաջողվում բացահայտել մինչ օրս

Յուրաքանչյուր հանցագործություն հետք է թողնում. սա անհերքելի ճշմարտություն է, որից կախված են աշխարհի բոլոր կրիմինալիստներն ու քննիչները: Մարդը չի կարող անհետանալ օդում, նույնը չի կարող պատահել, առավել ևս, մարդկանց խմբերի հետ, այնպես չէ՞:

Արդեն մոտ 90 տարի է անցել, իսկ գիտնականները դեռևս չեն կարողանում պատասխան գտնել Կանադայում 1930թ. մարդկանց հանելուկային անհետացման խնդրին: Անգիկունի անունն էր կրում ոչ միայն Կանադայում գտնվող լճերից մեկը, այլև տեղի ձկնորսական գյուղը, որը լճին մոտ էր գտնվում: Գյուղում ապրում էր շուրջ 2000 ինուիթ, որոնց մշտապես բարեսրտորեն հյուրընկալում էին ճանապարհորդներին:

Սա հրաշալի վայր էր որսորդների և ձկնորսների համար: Չնայած որ Անգիկունի հասնելը շատ դժվար էր, այնուամենայնիվ, համարձակներ գտնվում էին, և նրանցից մեկը կանադացի որսորդ Ջո Լաբելն էր: Նա հաճախ էր այդ տարածքներում լինում․ որսից հետո սիրում էր գիշերել ինուիթների գյուղում, հանգստանալ և ուժերը վերականգնել:

Սակայն 1930թ. նոյեմբերի 12-ին նրան չհաջողվեց հին ծանոթներին հանդիպել: Այդ օրը ցուրտ էր, և Լաբելը շատ էր մրսել ու անհամբեր սպասում էր գյուղ հասնելուն: Վերջապես նա մոտեցավ, սակայն նկատեց, որ գյուղը կասկածելիորեն հանդարտ ու դատարկ է: Նա մոտեցավ առաջին տանն ու ներս մտավ: Ներսում ոչ ոք չկար, չնայած որ առարկաների դրությունը վկայում էր, որ բնակիչները րոպեներ առաջ էին լքել տունը: Ամեն ինչ իր տեղում էր:

Շրջելով ողջ գյուղում՝ Ջոն ոչ ոքի չգտավ: Տներում մնացել էին տաք հագուստն ու զենքերը, սակայն մարդկային ոչ մի հետք չկար: Վախենալով՝ որսորդն անհապաղ հասավ մերձակա հեռագրատուն: Մի քանի ժամ անց հատուկ ջոկատ ժամանեց գյուղ:

Ոստիկանությունը սարսափելի բացահայտումներ կատարեց: Նախ՝ պարզ դարձավ, որ տեղի գերեզմանոցն ավիրվել է. գերեզմանները բացվել էին, իսկ դիերն՝ անհետացել: Երկրորդ՝ գյուղից ոչ հեռու գտան սատկած շների: Էսկիմոսները, որոնք շներին իրենց կերակրողներն էին համարում ու շատ գնահատում, երբեք չէին սպանի նրանց, ինչպես նաև հանգուցյալների շիրիմներին չէին դիպչի:

Թե ուր են անհետացել էսկիմոսները, ինչու են թողել իրենց բնակավայրը, այդպես էլ անհայտ է մնացել մինչ օրս: