Ադամանդ, թանկարժեք օղի, ծովամթերք, այդ թվում՝ խավիար. սա այն է, ինչից այս շաբաթ հրաժարվեց ԱՄՆ, Ռուսաստանին պատժելու համար

ԱՄՆ-ն պատրաստվում է արգելել ռուսական արտադրության ապրանքների՝ ադամանդի, թանկարժեք օղու և ծովամթերքի, այդ թվում՝ խավիարի ներմուծումը:

Նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը ասել է, որ աշխարհի խոշորագույն խմբի՝ Մեծ Յոթնյակի տնտեսությունները Ռուսաստանին կզրկեն առևտրի բարենպաստ ազգի կարգավիճակից՝ որպես արտահանող երկրի: Ըստ Բայդենի՝ այս քայլով Կրեմլին, որը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, ևս մեկ շոշափելի հարված կհասցվի։

Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին ագրեսոր է անվանել՝ հավելելով, որ ՌԴ նախագահը պետք է «վճարի» իր գործողությունների համար։

ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխների ցուցակում կավելացվեն նոր անուններ և կարգելվի Ռուսաստանից շքեղ ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ ադամանդի, օղի և ծովամթերքի։ Նախագահն ընդգծեց նաև, որ դա դեռևս ձեռնարկված վերջին քայլերից չեն: