«Adidas»-ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ

Գերմանական «Adidas» ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին գրում է ռուսական Championat պարբերականը։

Ըստ հրապարակման, պարբերականի  տրամադրության տակ է հայտնվել «Adidas» ընկերության ներկայացուցչի դիրքորոշումը պարունակող նամակ-փաստաթուղթը, որտեղ տեղեկացնում է  համագործակցությունը միակողմանի դադարեցնելու մասին: