Air Astana ավիաընկերությունը և Twitter-ը կասեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում

Ինչպես գիտենք, Ռուսաստանի մեկնարկած պատերազմի պատճառով բազմաթիվ ընկերություններ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Այսօր էլ РБК-ն փոխանցել է, որ Twitter-ը կսահմանափակի բելառուսական մի շարք պատական լրատվամիջոցների և նրանց ղեկավարների հաղորդագրությունների տարածումը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Twitter-ը նաև կպիտակավորի այդ լրատվամիջոցների հաղորդագրությունները։

Իսկ РИА Новости-ն հաղորդել է, որ ղազախական Air Astana ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան։
Տեղեկացնում են, որ դեպի Ռուսաստան չվերթները կասեցվում են՝ կոմերցիոն թռիչքների ապահովագրական ծածկույթի դադարեցման պատճառով։

error: Content is protected !!