«Ալեքս տեքստիլը»–ը զրկվեց արտոնությունից. խոստացածը չեն արել

«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»–ը խոստացած արտադրամասը դեռ չի կառուցել։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված մի որոշման մեջ։

864836583468

Դրանով ընկերությունը զրկվում է 2021 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ զուգագուլպաների արտադրության համար կառավարության կողմից տրամադրված մաքսային արտոնությունից։Պատճառը նախապես հայտարարված ժամկետում գործարանի շինարարությունը չավարտելն է։

45378658

«Համաձայն ընկերության կողմից ներկայացված գրության` վերջինս ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել և ավարտի ժամկետը հայտնի չէ»,– ասված է որոշման նախագծում։