Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը,

ինքնիշխանությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը», — հայտարարել Է Ադրբեջանի ղեկավարը: