743858-487265

Այսօր՝ մարտի 7-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»։

4859686

Նույն օրը Արցախի ՊԲ-ն հայտարարեց, որ արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից։ 

53745878643

Այնուհետև ՀՀ ՊՆ-ն հայտարարեց․ մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը մահացել է, մյուս զինծառայողը վիրավոր է։