ghazakstan

Մի քանի օր է, ինչ իրավիճակն Ղազախստանում շարունակում է լարված մնալ։ Կառավարությունն ամեն բան անում է, իրավիճակի վերահսկողությունը իր ձեռքը պահելու համար, բայց անկարգություն հրահրող մասային հաջողվել է իրենց հսկողության տակ վերցնել Ալմաթիի օդանավակայնն։

Քին առաջ տեղեկացանք, որ խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը:  Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

ghazakhstan

«Ներկա պահին Ղազախստանի իրավապահ մարմինների հետ համատեղ Ալմաթիի օդանավակայանն ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,-նշել է Կոնաշենկովը:

ghazakhstan

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։