Ամաչում եմ, որ էս տարիքում հլը ամուսնացած չեմ, արդեն կողքից ասում են տունն ես մնացել. կարողա՞ սիրածիս նամյոկներ տամ, թե դեռ սպասեմ, բայց ասեք տեսնեմ էդքան մե՞ծ եմ, որ ասում են տանն եմ մնացել

Հեսա դառնալու եմ 26 տարեկան ու մի տարի կլինի, սիրած տղա ունեմ, ընկերություն ենք անում: Սկի նշանված էլ չենք, դե ամուսնության մասին էլ խոսք անգամ չկա: Հիմա սաղ բարեկամներս գնում գալիս են, ասում պառավելու ես, մնաս տանը, պրծի ամուսնաց:

Արդեն էնքան են ասել, որ իրոք ինձ տունը մնացած եմ զգում, բայց ընկերներս էլ ասում են նորմալ տարիքա, մի նեղվի: Հիմա ասեք տեսնեմ ինչ անեմ, կարողա՞ նամյոկներ տամ սիրածիս:

Ախր սենց էլ չի կարա լինի, վռոձի լուրջա մեզ մոտ, խի չենք գոնե նշանվել, հիմա մի քանիսի բերանները փակ կլինեին: