zinvor

Քաղցրավենիք, հյութեր, ծխախոտ, լապտերիկներ, սրճեփ եւ այլ անհրաժեշտ պարագաներ՝ Սյունիքի մարզում տեղակայված  մարտական հենակետերի ծառայողներին։  Ձմեռ պապի դերն այս անգամ ստանձնել էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։ Օրեր առաջ ցանկության մասին պատմեց ընկերներին, ու արդյունքում՝ Ամանորի  ծանրոցներն անձամբ հասցրին առաջնագիծ։

zinvor

«Ստեղ ավելի զուսպ, ավելի հպարտ  ձեւով ենք մենք դիմավորում Ամանորը, մեզ վրա լիքը պատասխանատվություն կա, այն՝  որ մենք ստեղ կանգնած ենք ու ամբողջ ազգը կարող է նոր տարի անի, մենք դրանով մեզ լավ ենք զգում»,-ասում է երեւանցի Ռազմիկ Պետրոսյանը։ Նա 15 օրից զորացրվում է, 44-օրյա պատերազմի մասնակից է, իր խոսքով՝  շատ բան է տեսել այս երկու տարվա մեջ, կոփվել է։ Հենակետերում տոնածառ չեն դրել։

zinvor

«Ընկերներ ենք կորցրել, տոնածառ կարծում եմ պիտի դնեն երեխաներ ունեցող ընտանիքները, որպեսզի ուրախանան փոքրերը»,-մեծի իրավունքով ասում է 20-ամյա Ռազմիկը։ Տոնածառերի փոխարեն իրենց ձեռքով պատրաստած մատուռներում մոմ են վառել։