Ես շատ ընկերուհիներ չունեմ, քանի որ տեսակով շփվող մարդ չեմ: Հարազատ միայն մեկ ընկերուհի ունեմ, ում հետ սկսել եմ շփվել ուսանողական տարիներից: Երբ ես ամուսնացա, մենք մի ընթացք դադարեցինք շփվել, բայց խնդիրը ոչ թե ինձանից էր, այլ իրենից:

2544

Ես կարծում եմ այյդ ընթացքում նա ինձ խանդում էր ու չէր ցանկանում ինձ հետ խոսել: Որոշ ժամանակ անց մեր հարաբերությունները կրկին վերականգնվեցին: Ես հաճախ էի նրան պատմում իմ ընտանեկան խնդիրներից ու հավանաբար հենց դա էլ պատճառ դարձավ, որ նա սկսի ինձ համոզել՝ բաժանվեմ ամսուսնուցս:

frends

Ճիշտ է մեր ընտանիքում շատ խնդիրներ կան, բայց ես կարծում եմ, նա պետք է իր խորհուրդներով փորձեր ավելի շատ ինձ օգնել, որ չկործանեմ ստեղծածս ընտանիքը: Ես նրան մի քանի անգամ խնդրեցի, որպեսզի ինձ նման առաջարկներ չանի, բայց նա շարունակում է իր կարծիքին մնալ ու ինձ համոզել, որ օր առաջ ամուսնալուծվել է պետք: