anahit-avanesyan

Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

anahit

Նրա խոսքով, բոլոր սահմանափակումները «ժամանակավոր բնույթ են կրում և միտված են այդ ընթացքում որոշակի խնդիր լուծելուն և որոշակի նպատակի հասնելուն»:

Ավանեսյանի խոսքով, հունվարին հիվանդության արագ տարածման պարագայում սահմանափակումները «որոշակի զսպող մեխանիզմ դարձան և ինչ-որ առումով խթանեցին պատվաստումները»:

anahit-avanesyan

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումներ, համաձայն որոնց, հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: