«Միայն ես կարող էի անցնել փորձության միջով՝ առանց տղամարդու թիկունքի»․ Անահիտ Սիմոնյանի նոր նախաձեռնությունը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանի կյանքում բարդ փուլ էր՝ երեխայի հոր՝ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի կորստից հետո։ Նա ավելի ուշ գրառում կատարեց, որ պետք է իր բնականոն կյանքին անցնի, թեև շրջանը շատ բարդ է։

«Ես կշարունակեմ էլ ավելի շատ աշխատել, կզարգանամ, կշարունակեմ ընդլայնել իմ բիզնեսները՝ հանուն երեխայիս լավ ապագայի, քանի որ ես եմ նրան կերակրելու ու հագցնելու»:

Այժմ, չնայած որ Անահիտը շարունակում է սոցիալական մեդիայում իր պասիվությունը, նա մի գրառմամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես գրել է․  «Դե ինչ, ռեստորանի սեփականատերեր, ով է ուզում վիճել կամ քննարկման մեջ մտնել ինձ հետ: Սա կատակ չէ: Մտնել այս ամենի մեջ առանց փորձի ու տղամարդու թիկունքի` հեշտ գործ չէ: Միայն ես կարող էի անցնել նման փորձության միջով: Բայց կարևորը չկոտրվելն է: Սա հպայմանավորում է հաջողության 99%-ը: Կարևոր է խուճապի չմատնվելը, խորը շունչ քաշեն ու առաջ շարժվելը»։

Շուտով Անահիտին կտեսնենք ռեստորանային բիզնեսում։ Նա ցանկություն ունի Հայաստանում ռեստրան բացել, և ինչպես գրառումից է պարզ դառնում, անցել է դասընթացներ՝ հավաստագիր ստանալով։ Նոր բիզնեսը սպասում է Անահիտին։

Նա նաև շատ ժամանակ է անցկացնում որդու՝ Արմանի հետ։ Հիշեցնենք, որ մայր ու որդի Ամանորը դիմավորել էին միասին՝ Դուբայում։

error: Content is protected !!